Նախագահ

  • ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

    ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության…

  • Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան

    Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Վլադիմիր Կարմիրշալյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)», – ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

  • Նախագահ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

    Նախագահ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի): Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը: Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է դեսպանին գալիք տոնի՝ Նիդերլանդների Ազգային օրվա կապակցությամբ:…

  • Նախագահ Սարգսյանը ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին

    Նախագահ Սարգսյանը ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ: Բարերարները, ովքեր…

  • Եգիպտոսում կողմ են քվեարկել նախագահական ժամկետի երկարացման համար

    Եգիպտոսում կողմ են քվեարկել նախագահական ժամկետի երկարացման համար

    Եգիպտոսի քաղաքացիները սահմանադրական հանրաքվեի ժամանակ ձայների մեծամասնությամբ աջակցել են 4-ից մինչև 6 տարով նախագահական ժամկետի երկարացումը: Սա նշանակում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին կարող է մինչև 2030 թվականը մնալ երկրի ղեկավարի պաշտոնում և ավելի ամրապնդել զինվորականների իշխանությունը, հաղորդում է National Public Radio-ն: Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը հավանություն էր տվել փոփոխություններին և եգիպտացիները…

  • Նախագահ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

    Նախագահ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

    Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների…

  • Հայտնի է Զելենսկու երդմնակալության օրը

    Հայտնի է Զելենսկու երդմնակալության օրը

    Ուկրաինական լրատվամիջոցներին հայտնի է դարձել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության մոտավոր ամսաթիվը: УНИАН-ի փոխանցմամբ՝ այն կարող է տեղի ունենալ մայիսի 28-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ երդմնակալության համար այս ամսաթիվն է ընտրվել, որպեսզի երկրի նոր ղեկավարը չկարողանա ցրել Գերագույն Ռադան այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել:…

  • Տուսկն ու Յունկերը մոտալուտ հանդիպում են ակնկալում Զելենսկու հետ

    Տուսկն ու Յունկերը մոտալուտ հանդիպում են ակնկալում Զելենսկու հետ

    Եվրախորհրդի և Եվրահանժնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը Վլադիմիր Զելենսկուն հղած համատեղ նամակում շնորհավորել են նորընտիր նախագահին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մոտալուտ հանդիպման հույս են հայտնել: «Մենք կցանկանայինք անկեղծորեն նախագահի հաջող պաշտոնավարում մաղթել ձեզ և հույս ունենք ձեզ հետ հանդիպել համատեղ համաձայնեցված մոտակա ժամկետում», – ասված է նամակում:

  • Կրեմլից հայտնում են, թե ինչու Պուտինը չի շնորհավորել Զելենսկուն

    Կրեմլից հայտնում են, թե ինչու Պուտինը չի շնորհավորել Զելենսկուն

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը համարում է, որ դեռ ժամանակը չէ խոսել ՌԴ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու մասին: Պեսկովը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել իրենց համագործակցության մասին. «Դեռ վաղ է խոսել նախագահ Պուտինի՝ Զելենսկիին շնորհավորելու մասին, նաև վաղ է խոսել…

  • Աֆղանստանի Բարձրագույն դատարանը երկարացրել է նախագահի լիազորությունների ժամկետը

    Աֆղանստանի Բարձրագույն դատարանը երկարացրել է նախագահի լիազորությունների ժամկետը

    Աֆղանստանի Բարձրագույն դատարանը երկարացրել է նախագահ Աշրաֆ Հանի լիազորությունների ժամկետը մինչև ընտրությունների անցկացումը, որոնք հետաձգվել են: Նախագահական ընտրությունները պետք է կայանային ապրիլի 20-ին, սակայն աֆղանական պաշտոնյաները պատրաստ չէին խորհրդարանական ընտրություններից հետո նոր համազգային քվեարկությանը: Քանի որ այդ ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, նախագահական ընտրությունները հետաձգվել էին մինչև հուլիսի 20-ը, այնուհետև՝ սեպտեմբերի 28-ը: Ariana News-ը…

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն…

  • Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը

    Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի աշնանը, իսկ խորհրդարանի ընտրությունները կլինեն արտահերթ: «Չեմ փորձելու օգուտներ փնտրել իշխանությունը պահելու համար: Նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն 2020 թվականին և կանցկացվեն 2020-ին՝ ինչ էլ մեր երկրում տեղի ունենա», – հայտարարել է Լուկաշենկոն՝ խորհրդարանին և ժողովրդին հասցեագրված տարեկան ուղերձում: Խորհրդարանական արտահերթ…

  • Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

    Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

    Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան չի կարողացել իր աշխատատեղն զբաղեցնել շենքում գտնվող օձերի պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Աշխատակիցները երկու սև օձ են նկատել Լիբերիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ էլ նաև Վեայի աշխատանքային կաբինետն է: Շենքում մշակում է անցկացվում «բոլոր սողացողների» դեմ, նշել է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:…

  • Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում է

    Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում է

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․ «Տխուր եմ տեսնել մեր մի մասնիկն այրվելիս»։ Մակրոնին ուղեկցում են Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի…