Նախագահ

  • Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան

    Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտ ամսին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին գրում է  «Грузия online»-ը։ «Այցը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- տեղեկացնում են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի կարգավիճակով առաջին այցն է Հայաստան։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան ։

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով         /Մարտի 1/
  • ՀՀ վարչապետը հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին

    ՀՀ վարչապետը հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին

    Հայաստանը շարունակելու է հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ առաջիկայում էլ մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա, ըստ էության,…

  • Զուրաբիշվիլին Բաքվում է

    Զուրաբիշվիլին Բաքվում է

    Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահի, առաջին փոխնախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ադրբեջան այցի նպատակը ռազմավարական գործընկերության շարունակությունն ու զարգացումն ապահովելն է: Քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացման հետ միասին,…

  • Թրամփը հանդիպել է Վիետնամի նախագահին

    Թրամփը հանդիպել է Վիետնամի նախագահին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Ըստ գործակալության՝ Թրամփը հանդիպումն անցկացնում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի նախաշեմին: Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվում է Հանոյի պալատում: ԱՄՆ-ի և Վիետնամի առաջնորդները բանակցություններից հետո  մտադիր են կնքել առևտրային համաձայնագիր:

  • ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

    ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

    Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։

  • Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին

    Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպես հատնի է, ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից։ Էրդողանը բացատրելով, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց «S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը, ասել է. «Անցյալում, երբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը…

  • Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է մոտ 13 տարվա բանտարկության

    Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է մոտ 13 տարվա բանտարկության

    Դաշնային դատավոր Գաբրիելա Հարդը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղավոր Է ճանաչել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ՝ քաղաքական գործչի դեմ սկսված երկրորդ քրեական դատավարության շրջանակներում: Փետրվարի 6-ին այս մասին հայտնել Է Globo հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուլա դա Սիլվան դատապարտվել Է 12 տարվա և 11 ամսվա բանտարկության: Խնդրո առարկա գործը վերաբերում Է Սան…

  • ՌԴ-ն չեղարկում է վիզան ՌԴ գործուղման եկած Թուրքիայի քաղաքացիների համար

    ՌԴ-ն չեղարկում է վիզան ՌԴ գործուղման եկած Թուրքիայի քաղաքացիների համար

    ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագիր է տեղադրվել, որով նա չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները, եթե նրանք գործուղման են գալիս ՌԴ. հայնտում է Московский комсомолец-ը: Բացի այդ, չեղարկվում են վիզաները նաև Թուրքիայից վարորդների համար ավտոփոխադրումների ժամանակ, այն պայմանով, որ Թուրքիան նմանատիպ քայլեր կձեռնարկի:

  • Բուլղարիան Գուայդոյին ճանաչեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

    Բուլղարիան Գուայդոյին ճանաչեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

    Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Է պետության ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտնել Է կառավարության մամուլի ծառայությունը: «Հաշվի առնելով Վենեսուելայում ստեղծված ընդգրկուն ճգնաժամը և դրա լուծման համար արագ ու համարժեք քաղաքական որոշումների ընդունման, ինչպես նաև ազատ, թափանցիկ և արդար նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, Բուլղարիան աջակցություն Է հայտնում Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի…

  • Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

    Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

    Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի․ Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։ Հիշեցնենք, որ մինչ դեսպանի պաշտոնում նշանակվելը Մարտիրոսյանը…

  • Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահին

    Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահին

    1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին կառավարությունից: «Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը…

  • Հիլարի Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը գալիք ընտրապայքարում

    Հիլարի Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը գալիք ընտրապայքարում

    ԱՄՆ նախկին պետքարտուղար 71-ամյա, Հիլարի Քլինթոնը չի բացառում իր մասնակցությունը երկրի ղեկավարության համար պայքարին գալիք ընտրություններում, որոնք կկայանան 2020 թվականին: Այս մասին հաղորդում է «CNN»- ը: Ըստ նրանց տվյալների `Քլինթոնը իր շրջապատին ասել է, որ. «չի հրաժարվում նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարից »: Սակայն այս խոսքերը չեն նշանակում, որ արդեն որոշ ծրագրեր են նախապատրաստվում կամ մշակվում…

  • Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի

    Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը: Հայ-եգիպտական…