նախարար
Կարո՞ղ է վերացվի բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը․ մի նախարարը հարցրեց մյուս նախարարին
ՀՀ կառավարության ասյօրվա նիստում անդրադարձ եղավ դիմակների կրման պահանջին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք հնարավոր է, որ կորոնավիրուսի հիվանդացության նվազմամբ և դրական դինամիկայով պայմանավորված՝ բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվի։ Ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց, որ հակահամաճարակային բոլոր միջոցառումներն ըստ իրավիճակի են կիրառվում և շատ ճկուն կերպով փոփոխվում…
Նախարար Դումանյանի հրամանով՝ հաստատվել է նաև ուստարվա ավարտի ժամկետը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Որքա՞ն կտևի աշակերտների ձմեռային հանգիստը Հայաստանն ու Վիետնամը կհամագործակցեն կրթության և…
Պետք է ուսուցչական անձնակազմի 90 տոկոսը պատվաստված լինի․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև դասապրոցեսների ու դասերը վերականգնելու մասին։ Նա նշեց, որ երկար տևող արձակուրդներն ու հեռավար ուսուցումը խաթարում են կրթական գործընթացը։ Ավանեսյանի խոսքով՝ դասերն օրը մեկ կազմակերպելու դեպքում էլ այն վատ է անդրադառնալու կրթական համակարգի վրա։ Նա ասաց, որ միակ լուծումը պատվաստումներն են ու պետք է ուսուցչական անձնակազմի 90…
ՀՀ-ում պատվաստվածների թիվը մոտենում է 900 հազարին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին։ Ավանեսյանն ասաց, որ նոյեմբերի 7-ի դրությամբ՝ Հայաստանում առնվազն առաջին դեղաչափ ստացել է 890 717 մարդ։ Նա մանրամասներ, որ պատվաստվածներից 613 հազար 849-ը (մեծահասակ բնակչության 30 տոկոսը) պատվաստված են մեկ դեղաչափով, իսկ 276 հազար 948-ը երկու դեղաչափով։ Նախարարն ընդգծեց նաև, որ հետպատվաստումային բարդության որևէ…
Այս գիշեր քովիդից հղի կին է մահացել․ Ավանեսյան
Նոյեմբերի 7-ի գիշերը կորոնավիրուսային վարակից հղի կնոջ մահվան դեպք է գրանցվել։ Այս մասին ԱԺ-ում այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ևս մեկ անգամ նշեց, որ քովիդի «Դելտա» շտամը շատ ավելի ագրեսիվ է նախորդ տարի շրջանառվող շտամերից, որի հետևանքով հղիներն առանձնահատուկ վտանգի են ենթարկվում, երբ վարակվում են «Դելտա» շտամով։ Ավանեսյանն ասաց նաև, որ այս…
ՀՀ-ում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ․ նախարար
Այսօր ԱԺ-ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսեց նաև նվազագույն աշխատավարձերից։ Նա ասաց, որ նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել ու հասցնել 85 հազար դրամ։ Մկրտչյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը մտնում է Կառավարության հնգամյա պլանի մեջ։ Նա նաև նշեց, որ այն ցուցանիշները, որոնք գրված են այդ ծրագրում, իրականանալու են։
34,7 մլրդ դրամ՝ ՀՀ-ն պաշտպանելիս զինծառայողներին պատճառված վնասների հատուցմանը
ԱԺ-ում շարունակվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախարարության 2022 թվականի բյուջեն 2021 թվականի համեմատ աճել է 76,7 միլիարդ դրամով ու կազմելու է 579,9 միլիարդ դրամ։ Սակայն, ինչպես նշեց Մկրտչյանը, այդ ավելացումից 34,7 միլիարդ դրամն ուղղվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին…
ՔԿՀ-ում քովիդից մահվան մասին տեղեկություն եմ ստացել․ նախարար
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում ցավով նշեց, որ իրեն զեկուցվել է քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին։ Նա այս մասին ասաց՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանի հարցին։ Անդրեասյանը նշեց, որ այս պահին ճշտումներ են արվում, որոշակի բժշկական հարցեր կան։ Նախարարի խոսքով՝ այժմ հրատապ միջոցներ են քննարկվում, որպեսզի հնարավոր լինի ապահովել…
Վեթինգի գործընթացը սկսվել է․ նախարար
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հրավիրված քննարկմանն անդրադարձավ դատական իշխանությունում վեթինգի գործընթացին ու Բարձրագույն դատական խորհրդի հետ հարաբերություններին։ Անդրեասյանն ասաց, որ վերջին շրջանում ուսումնասիրելով ԲԴԽ-ի կողմից դիմումների նույնիսկ մերժումները, դրանք թվացել են հիմնավոր և հասկանալի։ Նախարարն ասաց, որ դա ոչ թե նշանակում է, որ նախարարությունը սխալվել է, այլ նշանակում է, որ իրենք օրենսդրությունը մեկնաբանել…
Լիտվայի արդարադատության նախարարը Կարեն Անդրեասյանին հրավիրել է Լիտվա
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Կարեն Անդրեասյանը մասնակցել է նոտարների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը Կա 2 ճանապարհ․ Նախարար Կարեն Անդրեասյանը խոսեց վեթինգից «Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրում եմ մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի…
Հանդիպել են Հայաստանի ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարները
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գնտվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի գործընկերոջ՝ Վլադիմիր Մակեյի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 15-ին։ Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Մինսկում է գտնվում ԱՊՀ երկների ԱԳ նախարարների…
Նախատեսվում է զարգացնել Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները․ նախարարն ընդունել է դեսպանին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքից։ Նոր երթուղի Վրաստանի տարածքով․ Իրանը և Հայաստանը ծրագրեր ունեն Պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանի ԱԳ նախարարը կգա Հայաստան «Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է…
Վահրամ Դումանյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին
Հոկտեմբերի 15-ին լրանալու է հռչակավոր ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակը, որին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։ Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է․ Դումանյանը՝ ԵՊՀ-ում Ազգային…
Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ «Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական…
Արմեն Չարչյանի կյանքին վտանգ չի սպառնում․ նախարար Անդրեասյան
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսեց Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին։ Նա ասաց, որ գրեթե ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցել են Չարչյանի մասին, իսկ վերջին զեկույցի համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Անդրեասյանի խոսքով՝ Չարչյանը խցում ժամեր է անկացրել ընդամենը, իսկ մնացած ժամանակահատվածում եղել է բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք,…














