Կարո՞ղ է վերացվի բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը․ մի նախարարը հարցրեց մյուս նախարարին

Ամենադիտվածներ

Միջազգային փորձը դպրոցահասակների շրջանում դիմակների արդյունավետության վերաբերյալ

ՀՀ կառավարության ասյօրվա նիստում անդրադարձ եղավ դիմակների կրման պահանջին։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք հնարավոր է, որ կորոնավիրուսի հիվանդացության նվազմամբ և դրական դինամիկայով պայմանավորված՝ բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվի։

Ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց, որ հակահամաճարակային բոլոր միջոցառումներն ըստ իրավիճակի են կիրառվում և շատ ճկուն կերպով փոփոխվում են։ Նախարարն ընդգծեց, որ այդ սահմանափակումներն ուղիղ էֆեկտ են տալիս և եթե դրական դինամիկան շարունակվի, հնարավոր է, որ դիմակ կրելու ռեժիմը թեթևացվի։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ