նախկին նախագահ
Սաակաշվիլին դեռ վաղ է համարում իր վերադարձը Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բելգիական Լյեժ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեռևս չի ցանկանում վերադառնալ Վրաստան։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Քաղաքական գործչի խոսքով՝ իր վերադարձի համար հիմա երկրում անբարենպաստ վիճակ է։ Նա հայտարարել է, որ հող է նախապատրաստում դրա համար՝ նշելով, որ չի կարող նայել իր երկրի «ոչնչացմանը»։ Իր…
Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ հավաք կանցկացնի Բելգիայում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ Բելգիայի Լյեժ քաղաքում անց է կացնելու «Միասին տանը» կարգախոսով հավաք: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Կազմակերպիչների խոսքերով՝ Լյեժում այսօր հավաքվելու են վրացիներ՝ աշխարհի տարբեր քաղաքներից։ Ինչպես ասված է Միխեիլ Սաակաշվիլիի և նախագծի էջում, Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը: Միջոցառումը մեկնարկելու է Թբիլիսիի…
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության (Առաջին լրատվական և «Ժամանակ» օրաթերթ) գործով դատաքննության ավարտ է հայտարարվել, aysor.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը: Միաժամանակ նաև տեղեկացանք, որ դատարանը մերժել է բացարկի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացուցչի միջնորդությունը: Այս գործով դատարանի որոշումը կհրապարակվի 2019 թվականի հունվարի 18֊ին: Հիշեցնենք՝ Քոչարյանը դատի էր տվել…



