Նատալյա Ռոտենբերգ

  • Ռոտենբերգը ճնշել է մարզիչներին, ուղղորդել նրանց․ ինչո՞ւ է Արզաքանցյանի կինը հեռացվել ՀՄՖ-ից

    Ռոտենբերգը ճնշել է մարզիչներին, ուղղորդել նրանց․ ինչո՞ւ է Արզաքանցյանի կինը հեռացվել ՀՄՖ-ից

    Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը News Sport-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Նատալյա Ռոտենբերգին փոխնախագահի պաշտոնից հեռացնելու որոշումը։ Նա նշել է, որ այս որոշման նպատակը սպորտը քաղաքականությունից հեռու պահելն է։ Վանոյանը մանրամասնել է, որ Ռոտենբերգը ճնշումներ է գործադրել մարզիչների վրա, ուղղորդել նրանց դառնալ կուսակցության անդամ։ Նրա խոսքով՝ սա հիմնական պատճառն է ու ինքը կտրականապես դեմ…

  • Նատալյա Ռոտենբերգին հեռացրել են Մարմնամարզության ֆեդերացիայից

    Նատալյա Ռոտենբերգին հեռացրել են Մարմնամարզության ֆեդերացիայից

    Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՄՖ-ի Facebook-ի պաշտոնական կայքից։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Ֆեդերացիայի փոխնախագահը։ Սակայն, հեռացման պատճառների մասին չի ասվում։ Նշենք, որ Ռոտենբերգը կառույցի փոխնախագահ էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Հավելենք, որ նա հանդիսանում է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը։

  • Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

    Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

    Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր։ Ռոտենբերգը նախկին մարմնամարզուհի է ու բալետի պարուհի։ Նա ղեկավարելու է գեղարվեստական մարմնամարզությունը։

  • Արզաքանցյանի կինը Հայաստանի անձնագիր է ստացել

    Արզաքանցյանի կինը Հայաստանի անձնագիր է ստացել

    Երեկ՝ հունվարի 18-ին «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյան Ռոտենբերգը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու հայկական անձնագիր։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Ռոտենբերգը հանդիսանում է կուսակցության կանանց միության պատվավոր նախագահը։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգը հայերենով ընթերցել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքն ու վստահության համար…

  • Ստեղծվել է կանանց միություն․ Արզաքանցյանի կինը գլխավորելու է շարժումը

    Ստեղծվել է կանանց միություն․ Արզաքանցյանի կինը գլխավորելու է շարժումը

    «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն ու կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանը համատեղ նախաձեռնությամբ ստեղծել են կանանց միություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ալյանս» կուսակցության Facebook-ի էջից։ Նշվում է, որ Միության նպատակն է ակտիվ ու աշխատող կառույցի ձևավորումը, որը պետք է հեռանկարային ծրագրեր իրականացնի։ Ըստ աղբյուրի՝ շարժումը գլխավորելու է Ռոտենբերգը, ով ընտրվել է միության պատվավոր…