Ստեղծվել է կանանց միություն․ Արզաքանցյանի կինը գլխավորելու է շարժումը

Հրապարակող՝

Natalya rotenberg

Ամենադիտվածներ

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն ու կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանը համատեղ նախաձեռնությամբ ստեղծել են կանանց միություն։

Այս մասին տեղեկանում ենք «Ալյանս» կուսակցության Facebook-ի էջից։

Նշվում է, որ Միության նպատակն է ակտիվ ու աշխատող կառույցի ձևավորումը, որը պետք է հեռանկարային ծրագրեր իրականացնի։

Ըստ աղբյուրի՝ շարժումը գլխավորելու է Ռոտենբերգը, ով ընտրվել է միության պատվավոր նախագահ։

Նշվում է նաև, որ այսուհետ իրենց ուժերին հավատացող կանայք կարող են միասին ուժեղ երկիր կառուցել։

Ամենաթարմ