Նարուհիտո

  • Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Ճապոնիայի կայսրի հետ

    Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Ճապոնիայի կայսրի հետ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ: Այն կայացել է Ճապոնիայի կայսերական պալատում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է կայսրին և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար: «Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին,…

  • Ճապոնիայի կայսրը վերջին ծեսը կանի գահ բարձրանալուց առաջ

    Ճապոնիայի կայսրը վերջին ծեսը կանի գահ բարձրանալուց առաջ

    Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինն է ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ: Ինչպես հայտնել է Կայսերական պալատի վարչությունը, արարողությունը կավարտվի տեղի ժամանակով նոյեմբերի 15-ի մոտավորապես 03:00-ին: Արաողությանը 670 հյուր է եկել, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա կաբինետի անդամները,…

  • Թայֆունի պատճառով Ճապոնիայի կայսեր գահակալման առթիվ շքերթը կարող է հետաձգվել

    Թայֆունի պատճառով Ճապոնիայի կայսեր գահակալման առթիվ շքերթը կարող է հետաձգվել

    Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետևանքների պատճառով կարող է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Տոկիոյում տոնական երթի հետաձգման հարցը, որը նախատեսվում էր անցկացնել հաջորդ երեքշաբթի օրը կայսեր գահակալության արարողությունից հետո: Կառավարությունը վկայակչում է «Հագիբիս» թայֆունի հետևանքների դեմ…

  • Թրամփը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ

    Թրամփը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ճապոնիայի կայսեր Նարուհիտոյի հետ: Այսպիսով ԱՄՆ նախագահը դարձել է Ճապոնիայի նորընտիր կայսեր օտարերկրյա առաջին պաշտոնական հյուրը: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատում։ Մուտքի մոտ Դոնալդ  Թրամփին և նրա կնոջը ողջունել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պատվո պահակախումբը, որից հետո նախագահական զույգն ուղևորվել է «Բամբուկե…

  • Ճապոնիայի նոր կայսրը հղել է առաջին ուղերձը

    Ճապոնիայի նոր կայսրը հղել է առաջին ուղերձը

    Ճապոնիայի նորանշանակ կայսր Նարուհիտոն ժողովրդին հղած իր առաջին ուղերձում խոստացել է գործել համաձայն սահմանադրության և ժողովրդի կամքի, նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին կայսր Ակիհիտոյին: «Ես երդվում եմ, որ կգործեմ համաձայն սահմանադրության և կիրականացնեմ իմ պարտականությունները որպես պետության և Ճապոնիայի ժողովրդի միասնության խորհրդանիշ՝ ժողովրդին մշտապես ներկայացնելով իմ մտքերը: Ես անկեղծորեն աղոթում եմ ժողովրդի երջանկության, երկրի…

  • Ճապոնիան նոր կայսր ունի

    Ճապոնիան նոր կայսր ունի

    Ճապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն: Նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում` կայսերական պալատում: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը, և սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, որը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»: Մայիսի 1-ին «Սեյդեն Մացու-նոմա» դահլիճում անցկացվող…

  • Ճապոնիայում առաջին անգամ կայսրը կենդանության օրոք կլքի գահը

    Ճապոնիայում առաջին անգամ կայսրը կենդանության օրոք կլքի գահը

    Այսօր Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիհիտոն որոշել է ինքնակամ լքել գահը: Պատճառը հիվանդություններն ու տարիքն են: Կայսրն արդեն 85 տարեկան է: Սա Ճապոնիայում կլինի կենդանության օրոք գահը լքելու նախադեպ։ Ակիհիտոն դեռ 2016 թվականի օգոստոսին էր ակնարկել գահը լքելու մասին: Նրա լքելուց հետո գահը լկզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն։ Վերջինիս կառավարման դարաշրջանը կսկսվի մայիսի 1-ից։