նգն

  • ՀՀ ՆԳՆ-ն գործարկել է elections.mia.gov.am հարթակը՝ ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակների հրապարակման համար։ Առցանց հասանելիություն, թղթային ծանուցումներ չկան

    ՆԳՆ-ն գործարկում է elections.mia.gov.am հարթակը՝ ապահովելով ընտրացուցակների առցանց հասանելիություն
  • Հայաստանում երկքաղաքացիություն ունեցող անձանց վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը, կարծես, լուծում է ստանում։ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր այն խնդրի մասին, որ վրացական անձնագրով և վարորդական վկայականով Հայաստանում երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ ջավախահայեր դիմել են իրեն՝ բարձրաձայնելով ստեղծված իրավիճակը։ Ջավախահայերի խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, ունենալով երկքաղաքացիություն, Հայաստան…

    Երկքաղաքացիների վարորդական իրավունքները՝ փոփոխությունների շեմին, հայտնում են ՆԳՆ-ից
  • Հայաստանի Ներքին Գործերի Նախարարությունը հանրությանը տեղեկացրել է նույնականացման քարտերի հետ կապված կարևոր նորամուծության մասին։ Այժմ, PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում քաղաքացիներին այլևս հարկավոր չէ վերաթողարկել իրենց նույնականացման քարտերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ ընդգծելով, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ անկախ դրանցում էլեկտրոնային կրիչի առկայությունից։ Այս փոփոխությունը զգալիորեն…

    Նույնականացման քարտի PIN և PUK կոդերի կորուստը այլևս խնդիր չէ
  • Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հանդիպման ընթացքում հաստատել են երկու երկրների միջև համագործակցության շարունակման և ընդլայնման պատրաստակամությունը։ Հանդիպումը կայացել է հունվարի 30-ին, ինչի մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զարգանում է ոչ միայն…

    Հայաստանը և Չեխիան ամրապնդում են համագործակցությունը անվտանգության ոլորտում
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցներից գողությունների կանխարգելման և պատժի խստացման ուղղությամբ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ գողությունների աճը լուրջ խնդիր է դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում։ Համաձայն նախարարության տարածած հայտարարության՝ տրանսպորտային միջոցներից գողությունները ներկայիս իրավակարգավորումների պայմաններում հաճախ չեն որակվում որպես ծանր հանցագործություններ։ Այս հանգամանքը սահմանափակում է հանցագործության հանրային վտանգավորության…

    Տրանսպորտային միջոցներից գողությունների համար պատասխանատվությունը խստացվում է Հայաստանում
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է, որ տնտեսվարողների տարածքներում տեսահսկման համակարգերի ներդրման օրենսդրական նախաձեռնությունը դուրս է բերվել շրջանառությունից։ Նախաձեռնությունը, որը մշակվել էր Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից, առաջացրել էր բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ կապված դրա գործնական կիրառման հետ։ Նախագծի նպատակն էր ապահովել հանրային անվտանգության բարձր շեմ՝ տնտեսվարող սուբյեկտներին պարտադրելով տեսահսկման համակարգերի ներդրում։…

    Տնտեսվարողների համար տեսահսկման համակարգերի պարտադիր պահանջը դուրս է բերվել օրակարգից
  • 2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս փոփոխությունները նախատեսում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ։ Դեկտեմբերի 12-ին ՆԳ նախարարի հրամանով սահմանվել է նոր կարգ, որով հստակեցվում են անհետաձգելի…

    Նոր կարգավորումներ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար
  • Ժամանակի առավել արդյունավետ կառավարման և քաղաքացիակենտրոն հանրային ծառայությունների մատուցման նպատակով Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) սահմանել է հաշվառման-քննական ծառայությունների նոր աշխատանքային ռեժիմ։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախորդ աշխատանքային ռեժիմը սահմանափակումներ էր առաջացնում քաղաքացիների սպասարկման արդյունավետության և ծավալների հարցում։ Նոր ռեժիմը նպատակ ունի ընդլայնել սպասարկման հնարավորությունները և ավելացնել մատուցվող ծառայությունների հասանելիությունը։ Ըստ նոր կարգավորումների՝ հաշվառման-քննական բաժինները կաշխատեն երկուշաբթիից…

    Հաշվառման-քննական բաժինների աշխատանքային ռեժիմը փոխվել է
  • ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի հետ։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Թիգույը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ ՆԳՆ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը…

    ՀՀ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ FBI-ի իրավական կցորդին
  • Դեկտեմբերի 11-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդումը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում։ Վարդան Վարդանյանը կարևորել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի…

    Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը
  • Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը։ Այս ընթացքում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններ, իրականացնելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ խախտումների նվազեցման նպատակով։ Կանխարգելիչ գործողությունների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրվել են սիգի ապօրինի որսի և տեղափոխման երկու դեպք։ Դեկտեմբերի 6-ին «Սևան» ազգային պարկի…

    Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը
  • Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հրավառությամբ։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հրավառությունն իրականացնող ընկերությունը ունի անհրաժեշտ լիցենզիաներ, որոնք տրվել են ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից։ Բացի այդ, վարչությունը տրամադրել է համապատասխան թույլտվություն՝ հրավառության իրականացումը…

    Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման ժամանակ կլինի հրավառություն
  • ՀՀ ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ձևավորվել են նոր հենասյունային կառույցներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները։ Քրեական ոստիկանությունն իրականացնելու է ծանր հանցագործությունների բացահայտում և կիբեռհանցավորության դեմ պայքար, իսկ Համայնքային ոստիկանությունն ուղղված է հանցագործությունների կանխարգելմանը, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեմ։

    ՆԳՆ բարեփոխումներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանության ձևավորում
  • ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանության» կազմալուծման հետևանքով՝ 1-77 հեռախոսահամարը դադարեց գործել որպես թեժ գիծ։ Այժմ այն ծառայում է ՆԳՆ նոր կազմավորված Համայնքային ոստիկանության վարչական գործառույթների վերաբերյալ հարցերին: Վարչությունը ապահովում է վարչական ակտերի կատարումը և ճանապարհային երթևեկության վերահսկողությունը:

    1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ. Ճանապարհային ոստիկանություն
  • ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է ներկայացրել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունից։ Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնհինգ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական…

    Հրապարակվել է երեկ գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անունները