Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը

Ամենադիտվածներ

meeting

Դեկտեմբերի 11-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդումը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում։

Վարդան Վարդանյանը կարևորել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև ձևավորված գործընկերությունը՝ ընդգծելով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը նախարարության առաջնահերթություններից մեկն է։

Իմեդա Ցիցաշվիլին իր հերթին գոհունակություն է հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ փոխգործակցության հուշագիրը վկայում է ամուր և երկարաժամկետ գործընկերության մասին։ Նա պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը և խթանելու նոր նախաձեռնություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապօրինի թմրամիջոցների շրջանառության բացահայտման, իրավապահ մարմինների մասնագիտական կարողությունների կատարելագործման և նյութատեխնիկական բազայի հզորացման ուղղությամբ հարցեր։

Համագործակցության շրջանակում նախանշվել են նոր ուղղություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու փոխգործակցությունը և խթանելու արդյունավետության բարձրացումը՝ թմրամիջոցների դեմ պայքարում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();