Նետո
Ffichajes.net- ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» դարպասապահ Նետոն հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում: Դարպասապահով հետաքրքրված է «Յուվենտուսը»: 2015-ից 2017 թվականներին դարպասապահն արդեն խաղացել է թուրինյան ակումբում: Նետոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը:
«Բարսելոնան» նախապատրաստվում է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղին, որը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Հայտացուցակից բացակայում են Լուիս Սուարեսը, Ուսման Դեմբելեն և Նետոն, ովքեր վերականգնվում են ստացած վնասվածքներից: Պաշտպան Խունիոր Ֆիրպոն նույնպես բաց կթողնի խաղը: Վերջինի մոտ ծնկի կապանների վնասում կա: Թիմի ավագ Լիոնել Մեսսին ևս չի հայտավորվել հանդիպմանը: Արգենտինացին չի մասնակցել այս…
Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Նետոն վիրահատության է ենթարկվել այսօր։ Այս մասին հաղորդում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը: Նետոյի դաստակի վիրահատությունը հաջող է անցել և դարպասապահը կկարողանա շարք վերադառնալ 6-8 շաբաթ անց: Հիշեցնենք, որ Նետոն վնասվածք էր ստացել օգոստոսի 11-ին կայացած «Նապոլի»-ի հետ ընկերական խաղին նախորդած մարզման ժամանակ: Նետոն «Բարսելոնա» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Վալենսիա»-ից:
«Բարսելոնա»-ի դարպասապահ Նետոն երկար ժամանակով շարքից դուրս է մնացել: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, 30-ամյա դարպասապահը ձախ ձեռքի կոտրվածք է ստացել: Հաղորդվում է, որ ապաքինման համար 5 շաբաթից ավելի կպահանջվի: Հիշեցնենք, որ Նետոն կատալոնական ակումբին միացել էր այս ամռանը:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, թե ինչ նպատակներ ունի թիմն առաջիկա մրցաշրջանում: «Մեր առջև դրված է ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանը շարունակելու խնդիրը։ Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները նոր մրցաշրջանում։ Այդ պատճառով էլ ավելի ուժեղացրեցինք կազմը։ Այժմ այն պարզապես ֆանտաստիկ է: Մենք ուժեղացանք Դե Յոնգով, Գրիզմանով, Նետոյով և Խունիորով։ Ունենք երիտասարդ խաղացողներ, որոնք…