fbpx
Սպորտ

Օսասունայի դեմ խաղին Բարսելոնայի հայտացուցակից բացակայում են Սուարեսը, Դեմբելեն և Նետոն

«Բարսելոնան» նախապատրաստվում է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղին, որը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Հայտացուցակից բացակայում են Լուիս Սուարեսը, Ուսման Դեմբելեն և Նետոն, ովքեր վերականգնվում են ստացած վնասվածքներից: Պաշտպան Խունիոր Ֆիրպոն նույնպես բաց կթողնի խաղը: Վերջինի մոտ ծնկի կապանների վնասում կա:

Թիմի ավագ Լիոնել Մեսսին ևս չի հայտավորվել հանդիպմանը: Արգենտինացին չի մասնակցել այս մրցաշրջանի և ոչ մի հանդիպման:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ