Ներդրումային պարտավորություններ
Կոպտագույն հանցավոր մեխանիզմներով 2մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային պարտավորությունների կատարման պատրանք ստեղծելով ապահովվել է օտարված բժշկական կենտրոնի արգելանքից հանումը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ…

