Ներքին քաղաքականություն
Որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք և չենք կարող ունենալ․ Էդմոն Մարուքյան
Որևէ սև կատու չի անցել մեր մեջ, որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք և չենք կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ ինչու են սրվել իրենց և իշխանության հարաբերությունները։ Նա նշեց, որ թեև ձևակերպում…
Ցինիզմ է այդ ամբիոնից նման հայտարարություններ անելը. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին
Երեկ Զագրեբում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս ԵԺԿ անդամ է։ Ինչպես տեղեկացրել էինք, համաժողովին ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահի ելույթը հիմնականում վերաբերում էր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրան հետևած գործընթացներին: Անցյալ տարի հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետություն կառուցել. Սերժ…
«Սասնա Ծռեր»-ի հետ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց․ Նիկոլ Փաշինյան
«Սասնա Ծռեր»-ի հետ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց: Այս մասին այսօր՝ Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և «Սասնա ծռերի»-ի ներկայացուցիչների հանդիպմանը։ «Ի վերջո, եկեք չմոռանանք, որ շատ երկար ժամանակ մենք ընդդիմադիր դաշտում գործել ենք և այդ ընթացքում նաև որոշակի հարաբերություններն են ձևավորվել։ Այո՛, քաղաքական առումով մենք…
Վարչապետը «պահեստային» ուժ է ստեղծում
ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքական վերադասավորումների: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝ հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար: Այսպիսով, ըստ թերթի աղբյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել…
ՀՀ-ում կա ՀՀՇ-ով թյունինգ արած մի հին մոնղոլ-թաթարական համակարգ․ Նաիրի Բադալյան
Նախկին լրագրող, քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, թարգեք էդ «հին համակարգի ու նոր համակարգի հակադրություն»-ձեզ խայծի պես նետված բառախաղը։ Հայաստանում չկան հին ու նոր համակարգեր։ Կա դեռ բոլշևիկներից ժառանգություն մնացած ու ՀՀՇ-ով թյունինգ արած մի հին մոնղոլ-թաթարական համակարգ, որում արագ փչացած ու համակարգի վրա բեռ դարձած մի դետալ վերջերս փոխել էին…
Ազատ գործելու դաշտ է բացվել․ Նարեկ Այվազյան
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը սկսեց շարունակել նախկինների վարած քաղաքականությունը, և արդեն կարելի է ասել՝ ապրելաոճը: Եթե առաջինը ինչ-որ մասնագետներ ասեն, որ պարտադրված էր կամ հենց այդպես էլ պլանավորած էր, ապա մյուսը ոչ մեկը չի կարող պնդել, որ իրենից չի գալիս, սակայն այս պատմությունը քաղաքականության, ժողովրդի ու սիրո…
«Հուդայական» իրավիճակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներսում
ՀՀ քաղաքական դաշտը գնալով պրիմիտիվանում է, և դա տեղի է ունենում հանրության աչքի առաջ, երբ երբեմնի հավատարիմ դաշնակիցները կամ «քցում» են միմյանց՝ հարվածելով թիմակցի թիկունքին, կամ տարբեր ձևաչափերով գնում կուլիսային գործարքների։ Ցանկացած քաղաքական գործչի և, առավել ևս, կուսակցության ղեկավարի համար, անկյունաքարային նշանակություն ունի թիմում առկա ընդհանուր իրավիճակի վերահսկումը, իր կուսակիցների անձնական տեսակետների և տարաձայնությունների, մասին…
Գարեգին Չուգասզյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ հանդիպումից
Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացրել է Գարեգին Չուգասզյանի հետ հարցազրույց, որտեղ նա պատմել է այն մասին, թե ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Գարեգին Չուգասզյանը մանրամասնել է. «Նախ ամենահիմնական վտանգը, որը մենք տեսնում ենք՝ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ…
Մեզ համար անցյալի էջը փակված է․ Մարուքյանը հերքում է
Այն, ինչ հրապարակվել է այսօր մամուլում, որը բոլոր կայքերը տարածել են, թե նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջոցով աշխատում են «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որ տապալեն Նիկոլ Փաշինյանին, լկտի սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն և լկտի սուտ: Դա լկտի սուտ է, մեզ համար անցյալի էջն…
Պոպուլիզմի և մեր իրականության մասին
Պետությունը հասարակության հրապարակային ու լեգիտիմ ուժն է, քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտը, հրապարակային քաղաքական իշխանության կազմակերպման ձև, որն իրենից քաղաքական ամբողջականություն է ներկայացնում, և ստեղծված է ազգային կամ բազմազգային հանրույթի կողմից որոշակի տարածքի վրա՝ ունենալով լեգիտիմ իրավունք բռնություն գործադրելու: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։ Կառավարումն իր հերթին տարաբնույթ կազմակերպչական համակարգի գործառույթ է: Կառավարման առավել ընդհանուր…
Նախատեսվում է հանդիպում Արմեն Գրիգորյանի և ԱԺ պատգամավորների միջև
Հայաստանի ազգային ռազմավարության մշակման շրջանակներում առաջիկայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծրագրում է հանդիպել նաև Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, որ նոր ռազմավարության մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբում իրենք չկան: Եվ, ահա, երեկ այդ առնչությամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք պլանավորում ենք հանդիպում:…
Քաղաքական դիսկուրսը Հայաստանում դուրս չի գալիս նորի և հնի շրջանակից
Ակնառու է, որ քաղաքական «դիսկուրսը» Հայաստանում դուրս չի գալիս նորի և հնի շրջանակից, և անգամ Ամուլսարի հարցում առաջացած քաղաքական դիմակայությունը մեծ հաշվով մնաց այդ համատեքստում՝ վկայելով, թե որքան ուժեղ է նորի և հնի, այսպես ասած, «ճնշումը» հասարակական-քաղաքական օրակարգի վրա: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Ո՞վ է պատասխանատու այդ օրակարգի համար: Հարցը մի կողմից՝ ունի…