Նիկոլ փաշինյան
Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»-,գրել է նա։
Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:
Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. Փաշինյան
ԱԺ-ում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: «Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի: Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ…
Այս պահին հաստատված 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-+3 ուղղություն է ավելացել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են պատասխան Հայաստանի կողմից սադրանքների, բայց պետք է արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակախպես կեղծ է, սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին ՊՆ-ի կողմից…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Փաշինյանը հայտարարել է, որ կեսգիշերից Ադրբեջանը սահմանի տարբեր ուղղություններով սկսել է սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջազգային հանրության համարժեք արձագանքը։…
Հայաստանը սպառնալիք չէ և երբևէ չպիտի լինի Վրաստանի համար. Նիկոլ Փաշինյան
Փառք Աստծո, Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ են: Այն դինամիկան, որ հաստատվել է, մեզ հիմք է տալիս մեծ լավատեսությամբ լցվել Վրաստանի հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Այս մասին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: Վարչապետը պարզաբանեց՝ Վրաստանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ՀՀ Կառավարությունը բանաձև…
Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է. Նիկոլ Փաշինյան
Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և՛ Ռուսաստանի, և՛ մնացյալ մեր գործընկերների հետ շփումներում, Ադրբեջանի հետ քննարկումներում՝ Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցերին՝ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմաններին, Կառավարության առաջնահերթություններին, բանակին և պատերազմից հետո…
Մենք ապրում ենք բարդ ժամանակներում. Նիկոլ Փաշինյան
2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը։
Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը. Վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով: «Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։ Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն…
Տատիկներն ու պապիկները մեզ մոտեցան ու ասացին, որ իրենց թոշակն ավելանում է 1900, այլ ոչ թե 3000 դրամով․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ թոշակների բարձրացման որոշում է ընդունել կառավարությունը։ «Եվ մեր նպատակադրումն է, որ այս փուլում թոշակները առնվազն 3000 դրամով ավելանան։ Այդ որոշումը կայացնելուց հետո ես մարզերում այցելության ժամանակ մի քանի դեպքի ականատես եղա, որ տատիկներն ու պապիկները մեզ մոտեցան ու հարցրեցրին, որ կառավարության նիստում մենք հայտարարել ենք առնվազն 3000…
Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով. Փաշինյան
Բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկը չի կարելի հետաձգել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել: Ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ…














