ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Փաշինյանը հայտարարել է, որ կեսգիշերից Ադրբեջանը սահմանի տարբեր ուղղություններով սկսել է սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։
Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջազգային հանրության համարժեք արձագանքը։
Նախագահ Մակրոնն անընդունելի է համարել լարվածության հետագա սրումը և ընդգծել իրավիճակի լիցքաթափման անհրաժեշտությունը։
