Նիկոլ փաշինյան
2022-ի 4 ամսվա դրությամբ պետական եկամուտների հարկային հավաքագրումների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեղյակ եք, որ հրապարակվել է առաջին 3 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, և մենք 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշում ենք: Պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք, որ մեր նախանշած տնտեսական աճը կարողանանք…
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է՝ ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը. ուսումնասիրության ժամկետը դարձնել 3 տարի. դատախազությանը տալ հնարավորություն սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն. նախատեսել ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում…
Հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, այդ նպատակով ենք այստեղ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Անդրադառնամ, ձեր հայտարարությանը կետ առ կետ։ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և…
Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը: Կառույցից Tert.am-ին հայտնեցին, որ միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։ Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը: «Ձեր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում: 2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում և այդ արժեքն անշրջելի է ու…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը Արձանագրվել է կորոնավիրուսի 7 դեպք «Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական…
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստը։ Այն վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Արզումանյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչները Արաբկիր վարչական շրջանում բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք փողոց են փակել, տարբեր վանկարկումներ արել ու որակել իրենց գործողությունները որպես «արժանապատվության պայքար»։ Նրանցից ոմանք բարձրացել են ուղևորատար ավտոբուսներից մեկի գլխին ու պարզել «սկսվել ա» գրությամբ պաստառ։ Երիտասարդ դաշնակցականներից Գոռ Սարգսյանն ուղիղ եթերում ասել է, որ իրենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր վարչակազմին…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայորդիների անվտանգ կյանքի սպառնալիքները. Գարեգին Երկրորդ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առիթով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ՀՀ նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բարձր կարգավիճակում՝ ի շահ պետականության և ժողովրդի :