Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ամենադիտվածներ

24078

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը:

«Ձեր այցերը մեր երկիր մեծ և դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Դըվինազը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հետագայում ևս ջանքերն ուղղելու են երկկողմ գործընկերության զարգացմանը:

«Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված բանաձևը ստացել է լայն աջակցություն սենատորների կողմից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սենատի ընդունած բանաձևը հսկայական քաղաքական նշանակություն ունի, որը մեծ ուժ և վստահություն է հաղորդում արցախահայության իրավունքների միջազգային ճանաչման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցերի:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();