նիստերի դահլիճ
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկություններին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նրանք չեն մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը։ Խմբակցությունն ավելի վաղ լքել էր ԱԺ նիստերի դահլիճը։ Սիմոնյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է։ Նա ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու ընդդիմության փորձերը «ձախողվել են իշխանությունների կողմից»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում…
ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նստաշրջանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում շարունակվում է երեկ մեկնարկած արտահերթ նստաշրջանը։ Նիստի ուղիղ հեռարձակումը ստորև․
Մակունցը նշեց, թե ինչ պայմանով մանդատը վայր կդնի Սասուն Միքայելյանը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ նիստերի դահլիճում խոսեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի ու Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանի մասին։ Նա նշեց, որ Միքայելյանը պատրաստ է վայր դնել մանդատը, եթե դա անի նաև Մարուքյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը…
Նստած տեղից խոսակցությունները բարկացրեցին Արարատ Միրզոյանին
Այսօր ԱԺ-ում ընթացող նիստի ընթացքում ուշագրավ դեպք գրանցվեց։ Նիստի մասնակից պատգամավորները ներկայացված օրինագծերից մեկի քննարկման ժամանակ պարբերաբար միմյանց հետ խոսում էին նստած տեղից, որի պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ժամանակ առ ժամանակ հորդորում էր գործընկերներին պահպանել կարգը։ Սակայն այդ նկատողությունները չօգնեցին, որից հետո Միրզոյանը բարկացած ասաց․ «Գործընկերներ, մի՛ ստիպեք ինձ անուն առ անուն նկատողություն անել…
«Դիմակայուն Հայաստան» խորագրով լսումներ՝ խորհրդարանում
Հոկտեբերի 18-ին Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական լսումներ, որը կազմակերպել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Լսումները կանցկացվեն ժամը 10:00-ից սկսած խորհրդարանի նիստերի դահլիճում: Լսումները կրում են «Դիմակայուն Հայաստան» խորագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
ԱԺ-ում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:15-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Ժամը 15:10-ին ԱԺ այգու հանրային հատվածում տեղի կունենա նկարների ցուցադրության բացման արարողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
«Որևէ խմբակցություն չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի», – Էդմոն Մարուքյան
«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ քաղաքական մեծամասնությունը երեկ խորհրդարանում խմբակցության նիստ է անցկացրել։ Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել և այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։ Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և…
Արամ Հարությունյանը դեռ անձեռնմխելի է. քվորում չկա
Ազգային ժողովը կրկին չի կարողանում սկսել աշխատանքները քվորում չլինելու պատճառով: Այս պահին նիստերի դահլիճում գրանցվել է 14 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավոի ներկայություն: Եթե 4 ժամվա ընթացքում նիստը չգումարվի, այն կհամարվի չկայացած: Հիշեցնենք, որ օրերս Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս…








