Խորհրդարան
17:40 11/05/2020

Մակունցը նշեց, թե ինչ պայմանով մանդատը վայր կդնի Սասուն Միքայելյանը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ նիստերի դահլիճում խոսեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի ու Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանի մասին։

Նա նշեց, որ Միքայելյանը պատրաստ է վայր դնել մանդատը, եթե դա անի նաև Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը», – ասաց Մակունցը։

Մակունցի խոսքով՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, եթե դա անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։

Խմբակցության ղեկավարը վերջում հավելեց, որ դա է իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ի նիստերի դահլիճում Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի վեճը վերածվել էր ծեծկռտուքի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ