նշանակում

  • Վրաստանի իշխանությունները Կիեևից հետ կկանչեն դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին

    Վրաստանի իշխանությունները Կիեևից հետ կկանչեն դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին

    Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Կիևից դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ են կանչելու  Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու պատճառով: ԱԳ նախարարը հայտնել է, որ մարդու նշանակումը ռազմավարական գործընկեր, որը Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտվել է և հետախուզվում է։ «Հարցեր է առաջացնում, ինչի պատճառով որոշվել է խորհրդակցությունների…

  • Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

    Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ», – ասված է հրամանագրում: Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական…

  • Արմեն Հայկյանցը՝ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար

    Արմեն Հայկյանցը՝ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն ՀԱՅԿՅԱՆՑԻՆ նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար», – ասված է հրամանագրում: Հրամանագիրը ներկայացվել է նախագահի պաշտոնական կայքում։

  • Գյումրու «Մոր և մանկան» հիվանդանոցի նախկին տնօրենը նոր պաշտոն ունի

    Գյումրու «Մոր և մանկան» հիվանդանոցի նախկին տնօրենը նոր պաշտոն ունի

    Նախկինում Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի  տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշանակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի  վիրաբուժության գծով տնօրեն: Այս մասին նա այսօր հայտնել է իր facebook-ում. «Սիրելի ընկերներ, ինձ քաջալերողներ, սրտացավ մարդիկ, ովքեր լուռ կամ անթաքույց իմ կողքին եղան! Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մեծ պատասխանատվությամբ ընդունել եմ և երկուշաբթի օրվանից զբաղեցնելու եմ հանրապետության խոշորագույն…

  • Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

    Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արթուր Շատվորյանին նշանակել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Շատվորյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ», – ասվում է վարչապետի որոշման վերաբերյալ փաստաթղթում։ Որոշումը հրապարկվել է ՀՀ կառավարության կայքում։

  • Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

    Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

  • Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

    Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

    Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին: Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերահսկիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը…

  • ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակվել

    ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակվել

    Վարչապետի հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:  

  • Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

    Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը, ազատվելով Վեհարանի Ընդհանուր բաժնում, ինչպես նաև Արագածոտնի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

  • Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

    Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիպարիտ Դրմեյանին վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»։

  • Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալ է նշանակվել

    Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալ է նշանակվել

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նոր տեղակալ է նշանակվել

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նոր տեղակալ է նշանակվել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գոռ Մելիքյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Ղեկավարվելով «հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020թ. փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Նշվում է վարչապետի որոշման մեջ։

  • Իսրայելում կարծես կառավարությունը ձևավորվում է․ Նեթանյահուն նախարարներ է նշանակել

    Իսրայելում կարծես կառավարությունը ձևավորվում է․ Նեթանյահուն նախարարներ է նշանակել

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ազատված պաշտոններում նախարարների նշանակման մասին: Այս մասին հաղորդում է Newsru.co.il-ը: Նշենք, որ վարչապետը դեռևս հունվարին հրաժարական էր ներկայացրել նախարարական բոլոր պաշտոններից։ Տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբին կստանա նաև գյուղատնտեսության նախարարի պորտֆելը, գիտության և տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը կդառնա նաև աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը, ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելին կստանա…

  • Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

    Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

    Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց Հանրային խորհրդի անդամ նշանակել Գագիկ Մակարյանին: «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)»,-ասված է որոշման մեջ: Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է: