Նոբել Առուստամյան
Իմ արմատները Լեռնային Ղարաբաղում են, ու ես չեմ ամաչում դրա համար․ Նոբել Առուստամյան
Մարզական լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի առաջնության հավատարմագրումը ստանալուց հետո։ Ավելի վաղ Ադրբեջանի արգելափակման պատճառով նրա հավատարմագրման հայտը մերժվել էր․ «Մայիսի վերջին Եվրո-2020-ի իմ հավատարմագրումը մերժեցին։ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն եթե տանտեր երկրներից թեկուզ մեկը ինձ արգելափակում է, ապա ես առհասարակ չեմ կարող աշխատել մրցաշարին։ Անկասկած, ես ցանկացած դեպքում չէի նախատեսում…
Նոբել Առուստամյանն ի վերջո հավատարմագրվեց EURO-ին
Հայկական արմատներով ֆուտբոլային մեկնաբան՝ Նոբել Առուստամյանը, ով մեկնաբանում է «Матч ТВ»-ի համար, վերջապես ստացել է հավատարմագրում EURO-2020-ի համար։ Այս մասին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տինա Կանդելակին՝ Telegram-ի իր ալիքում։ Հիշեցնենք, որ EURO-ի մի մասը պետք է կայանա Ադրբեջանում ու այդ պետությունը չէր հաստատում Առուստամյանի հավատարմագրումը։
Հայազգի ֆուտբոլային մեկնաբանը հանդիպել է Մխիթարյանի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Матч ТВ հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ու հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հանդիպումը կայացել է «Ռոմա»-ի մարզաբազայում։ Այս մասին տեղեկանում ենք մեկնաբանի Instagram-ի էջից։ «Buongiorno»,- գրել է Առուստամյանը` բարի օր մաղթելով: https://www.instagram.com/p/B74C_MrqfHB/?utm_source=ig_embed
Մխիթարյանը կարող է աստղ դառնալ Ռոմայում. Առուստամյան
Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխության վերաբերյալ մեկնաբանություն է արել հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը : «Ընդհանրապես ինձ միշտ այնպես է թվացել, որ Հենրիխը Կալչոյի համար խաղացող է: Նա տակտիկապես գրագետ ֆուտբոլիստ է: Ինձ թվում է՝ նա իրեն հարմարավետ է զգում Իտալիայում: Զգացողություն կա, որ նա կարող է աստղ դառնալ այնտեղ: Չգիտեմ, թե նորմալ է հենց «Ռոմա»-ի…




