Հայկական արմատներով ֆուտբոլային մեկնաբան՝ Նոբել Առուստամյանը, ով մեկնաբանում է «Матч ТВ»-ի համար, վերջապես ստացել է հավատարմագրում EURO-2020-ի համար։
Այս մասին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տինա Կանդելակին՝ Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ EURO-ի մի մասը պետք է կայանա Ադրբեջանում ու այդ պետությունը չէր հաստատում Առուստամյանի հավատարմագրումը։

