Նորակոչիկներ
Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ «Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։
Նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար նոր կարգ է սահմանել
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և ներկայացնում է նորակոչիկների երդմնակալության նոր կարգը։ «Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային…
Ֆիզիկական պատրաստության պարապմունքներ ՊՆ-ում
Նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով հունիսի 14-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Անձնակազմը ստուգարքներ է հանձնել տարբեր վարժաձևերից։
Զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման արարողություններ
Մարտի 26-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել հայոց բանակի արժանի զինվորներ: Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
Պարապմունքներ նորակոչիկների հետ
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նորակոչիկները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, կատարել շարային պատրաստության ծրագրով նախատեսված վարժանքներ։
Նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք՝ ՊԲ-ում
Հուլիսի 5-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը…
ՊԲ-ում հանդիսավոր արարողություններ՝ նվիրված ամառային զորակոչի մեկնարկին
Պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 2-ին պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին: «Չնայած համավարակով պայմանավորված որոշակի խոչընդոտներին՝ բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Զորամասերում ամեն ինչ նախապես համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին, անց են կացվել…
Բանակ են զորակչվում բացառապես առողջ նորակոչիկներ․ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ…
Նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի զորամասերը համալրող նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ: 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված պարապմունքների շրջանակում նորակոչիկները ծանոթացել են զինվորական առօրյային, զորամասի անցած մարտական ուղուն և զինվորական ծառայության առանձնահատկություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Զինված ուժերը կհամալրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ նորակոչիկներով
Հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական…
Հանդիպում նորակոչիկների հետ
Հանրապետության տարածքում շարունակվում է դեկտեմբերի 16-ին մեկնարկած ձմեռային զորակոչը: Հարյուրավոր նորակոչիկներ արդեն իսկ համալրել են զինված ուժերի շարքերը: 2-րդ զորամիավորման հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը հանդիպել է զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի նորակոչիկներին, ծանոթացրել նրանց զինվորական առօրյային, ներկայացրել զինծառայության առանձնահատկությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է. Գաբրիել Բալայան
Այս տարվա զորակոչի արդյունքները բավականին բարձր են, վաղուց այդպիսի քանակությամբ նորակոչիկներ չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Շատ շուտվանից չէին գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ։ Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է: Ունենք զորակոչի հետ կապված բողոքների կտրուկ նվազում՝ նախորդ զորակոչի համեմատ մոտավորապես…
Նորակոչիկները կներգրավվեն պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և կիրառման գործընթացին
Դեկտեմբերի 24-ից 25-ը անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ…













