fbpx
Զինված Ուժեր

Բանակ են զորակչվում բացառապես առողջ նորակոչիկներ․ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։

Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։

Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով։

Զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։

COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։

Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որպեսզի բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3017619734940833?__cft__[0]=AZXw9dIcvJdxMuXC05JKQCYs_g9MH9fLCjxPkxamVWegcH2Av7LSDAvHFby1pc8XlO4q5yVyzZHRPhKYd0iVNSoToL6ZG5PeL0IEG5HpAlcVA15Ejjlgo4bXQLGBlLFrG5I&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ