Նորք ինֆեկցիոն հիվանդանոց
Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը․ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ: «Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում,…
Մենք միասին ենք հաղթահարելու․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ փոխվարպետ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի էջում «Մենք միասին ենք հաղթահարելու» խորագրով տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութի հերոսուհին Լիլիթ Չիբուխչյանն է։ «Ես՝ Լիլիթ Չիբուխչյանս, 42 տարեկան եմ, արտերկրից եմ եկել, գալուց երկու օր հետո զգացել եմ, որ լավ չեմ զգում ինձ, թուլություն ունեմ, կոկորդս է ցավում, բարձր տաքություն ունեմ, նույնիսկ արդեն չէի կարողանում շնչել։ Շտապօգնություն կանչեցինք…
Չարենցավանում ունենք կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ եմ համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Լիահույս եմ, որ մեզ հաջողվել…
Ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերով ցույց է տվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակը։ Նախարարը ցույց է տվել, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։ Նա նշել է, որ այս պահին կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։
«Նորք» ինֆեկցիոնում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան Facebook-ի էջում գրառում է կատարել․ «89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2473188486116263 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք…





