նոր երգ
Սուպերաստղային հիվանդություն․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին
Բրյունետը նորություն ունի, որով կիսվել է ինստագրամյան իր հետեւորդների հետ։ Երգչուհին թիզեր է ներկայացրել իր նոր՝ Superstar Illness երգից, որի պրեմիերան կայանալու է մայիսի 23-ին։ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը տեսանյութում քաղաքային տեսարանների ֆոնին է։ Նա կրում է մոխրագույն մինիտոպ եւ կոմբինիզոն, մազերը հավաքված են ձիգ սանրվածքով, իսկ աչքերը ծածկված են խոշոր արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների բաժնում…
Դիմակ. Բրյունետի նոր երգն ու տեսահոլովակը
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյանը) նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել: Երգում օգտագործվել է Սայաթ-Նովայի «Էսօր իմ եարին տեսայ» բանաստեղծությունից տողեր և Կոմիտասի «Յար ջան, արի» երգից հատված:
Բրիթնի Սփիրսը նոր երգ է թողարկել Էլթոն Ջոնի հետ
40-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսը նոր երգ է թողարկել Էլթոն Ջոնի հետ։ Նա վեց տարվա դադարից հետո վերադարձել է շոու-բիզնես։ «Hold Me Closer» անունով երգը հայտնվել է սթրիմինգային հարթակներում: Glory-ն եղել է իր վերջին թողարկած ալբոմը։
PROJECT LA-ի նոր երգը՝ Միսաք Մեծարենցի բանաստեղծությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Project LA-ն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել: Այս անգամ ևս ընտրվել է հայ պոեզիայի գոհարներից. Միսաք Մեծարենցի «Ցայտանվագ» բանաստեղծությունը: Ցայգանվագ Կուգա սիրերգն հեղեղատին Անտառներու մեջ մենիկ, Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին, Հասնի գիշերն երջանիկ: Արևելքի գիշեր մը ջինջ, Շափյուղազարդ երկինքով, Ուր հեշտություն է ամեն ինչ, Ամեն իր լի բուրմունքով: Ծառաստվերի տակ սխրալի, Բուներուն մոտ ու…
Արաբո Իսպիրյանը նոր երգ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Արաբո Իսպիրյանը երկրպագուների դատին է հանձնել «Վերածնունդ» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն Իսպիրյանի Favebook-ի պաշտոնական էջում է: Հոլովակի պրոդյուսերն Արսեն Բարսամյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Վահե Հարությունյանը:
Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուների դատին է հանձնել OMG երգը: Երգչուհին եվրատեսիլյան Chains On You երգով կարճ ժամանակամիջոցում նվաճել է հայ երաժշտասերների սրտերը։ Երգի երաժշտության հեղինակներն Աթենա Մանուկյանն ու դիջեյ Պակոն են, խոսքերը գրել են Աթենա Մանուկյանն ու Աննեմարի Էյֆելդը: Տեսահոլովակի ռեժիսորը Գրեգ Ստոիկոսն է։ Այն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Արամ MP3-ն ներկայացրել է իր նոր երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել իր նոր աշխատանքը։ Երգի տեսահոլովակն արդեն հրապարակվել է Youtube-ում։ Երգը կոչվում է՝ «Կհամոզեմ»։ Երգի երաժշտության հեղինակը Կարենն ու Սևակն են, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ հոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է։
Ադելի նոր երգը ռեկորդ է սահմանել
Ադելը հինգ տարվա դադարից հետո թողարկել է իր առաջին երգը՝ Easy On Me, որը տասնհինգ ժամում ավելի քան 25 մլն դիտում է հավաքել YouTube-ում: Երգչուհու խոսքով՝ երգը և նոր ալբոմը իր ամուսնալուծության մասին է: Նոր ալբոմը կթողարկվի ամսի 19-ին:
«Ազատություն»․ Clocker-ը ներկայացրել է իր նոր երգը
Clocker այլընտրանքային ռոք խումբը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը։ «Ազատություն»․ այսպես է կոչվում Clocker-ի նոր երգը, որի տեսահոլովակը արդեն հասանելի է խմբի Youtube-յան ալիքում։ Երգի անիմացիայի հեղինակը Վահրամ Մելիքջանյանն է։ Clocker-ի հիմնադիրն Ալբերտ Իսահակյանն է։
Տարվա համագործակցություն․ Դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, Էդ Շիրեն և այլք` մի տեսահոլովակում
Այսօր՝ ապրիլի 18-ի, լույս 19-ի գիշերը կթողարկվի 2019-ի ամենաանսպասելի և ամենամեծ համագործակցությունը. Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, Լեոնարդո դի Կապրիո, Հոլզի, Մայլի Սայրուս, Բրենդոն Ուրի, Քեվին Հարթ, Ադամ Լեվին, Սնուփ Դոգ, Ուիզ Խալիֆա, Զաք Բրաուն, Շոն Մենդես, Չարլի Փութ, Սիա, Հեյլի Սթեյնֆիլդ, Ռիտա Օրա, Միգել, Քեթի Փերի, Էդ Շիրեն, Ջոն Լեջընդ, PSY, Քրիս Վու, Backstreet Boys,…










