Սուպերաստղային հիվանդություն․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Բրյունետը նորություն ունի, որով կիսվել է ինստագրամյան իր հետեւորդների հետ։ Երգչուհին թիզեր է ներկայացրել իր նոր՝ Superstar Illness երգից, որի պրեմիերան կայանալու է մայիսի 23-ին։

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը տեսանյութում քաղաքային տեսարանների ֆոնին է։ Նա կրում է մոխրագույն մինիտոպ եւ կոմբինիզոն, մազերը հավաքված են ձիգ սանրվածքով, իսկ աչքերը ծածկված են
խոշոր արեւային ակնոցով։

Մեկնաբանությունների բաժնում Բրյունետի հետեւորդներն ու երկրպագուները նշել են, որ «անհամբերությամբ են սպասում» նրա նորությանը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ