նոր համազգեստ
ՊՍԺ-ն ներկայացրել է նոր համազգեստը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի համար նախատեսված նոր համազգեստի երրորդ տարբերակը։ Փարիզյան ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։ Նոր համազգեստի շնորհանդեսին մասնակցել ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն, բրազիլացի Նեյմարը, արգենտինացի Լիոնել Մեսին, այլ ֆուտբոլիստներ։ 🆕🏟️👕 Découvrez notre maillot 𝘁𝗵𝗶𝗿𝗱 @nikefootball pour la saison 22/23 ⬜️Une nouvelle tunique blanche qui revisite l’un des designs…
Ներկայացվել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզազգեստը
Մարզահագուստ արտադրող Macron ընկերությունը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզազգեստը։ Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արցախում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կկրեն նոր համազգեստ
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ: «Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության…
Քրեակատարողական ծառայողները նորովի են ներկայանում հանրությանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվող բարեփոխումների համատեքստում փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը։ Հաշվի առնելով դրա փոփոխության, կրման համար առավել հարմարավետ դարձնելու, ինչպես նաև հանդերձանքի ծավալն օպտիմալացնելու պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի N 776-Լ որոշմամբ սահմանվել են քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները: Քրեակատարողական ծառայողների պատշաճ արտաքին տեսքն ապահովելու և այն…
Ներկայացվել է ՀՀ ՊՆ նոր համազգեստի մի քանի տարբերակ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։ Այնուհետև հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:







