նոր տրանսֆերային նպատակ
ՊՍԺ-ն նոր տրանսֆերային նպատակ ունի
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։ Փարիզյան գրանդի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալների հետ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, նիգերիացի հարձակվողը մտադիր է հեռանալ «Ատալանտայից»․ նա կողմ է ՊՍԺ տեղափոխվելու հնարավորությանը: Գործարքի ճակատագիրը կախված կլինի ակումբների բանակցություններից, որոնք դեռ չեն էլ սկսվել։ Ադեմոլա Լուկմանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 40 միլիոն…
Ինտերը նոր տրանսֆերային նպատակ ունի
«Անտվերպենի» հարձակվող Ջորջ Իլենիկենան հնարավոր է կարիերան շարունակի իտալական Ա Սերիայում։ Ինչպես հայտնում է La Gazzetta Dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։
Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի
Բեռլինի «Յունիոնի» պաշտպան Դիոգո Լեյտեն կարող է կարիերան շարունակել եվրոպական այլ ակումբում, հայտնել է ինսայդեր Ռուդի Գալետին։ Լրագրողի տեղեկություններով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են երկու ակումբներ։ Խոսքը «Ռեալի» ու Լևերկուզենի «Բայերի» մասին է։ Լեյտեն իր հերթին պատրաստ է թիմը փոխել մրցաշրջանի ավարտին։ «Յունիոնը» դեմ չէ, որ ֆուտբոլիստը հեռանա, եթե նրա տրանսֆերի համար համապատասխան գումար առաջարկեն։…
Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբի ներկայացուցիչները դեռ չեն կապվել «Լիվերպուլի» ղեկավարության հետ։ Անգլիական ակումբի պայմանագիրը 25-ամյա անգլիացու հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։ Տրենտը «Լիվերպուլի» սան է, ով «Էնֆիլդում» խաղում է 2016 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մերսիսայդցիների կազմում խփել է երկու…
Բարսելոնան նոր տրանսֆերային նպատակ ունի
«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները մտադիր են ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ 34-ամյա կամերունցու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։ Չուպո-Մոտինգով հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի, Ա Սերիայի և Սաուդյան Արաբիայի թիմերը: Այս մրցաշրջանում կամերունցին անցկացրել է 28 հանդիպում, դարձել 3 գոլի և…





