«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։
Փարիզյան գրանդի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալների հետ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, նիգերիացի հարձակվողը մտադիր է հեռանալ «Ատալանտայից»․ նա կողմ է ՊՍԺ տեղափոխվելու հնարավորությանը:
Գործարքի ճակատագիրը կախված կլինի ակումբների բանակցություններից, որոնք դեռ չեն էլ սկսվել։ Ադեմոլա Լուկմանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 40 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում նիգերիացին Բերգամոյի թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ «Բայերի» հետ խաղում՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչում, նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։