նոր փաթեթ
ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ է փոխանցել
Վաշինգտոնի վարչակազմը 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ նշելով, որ այններառում էր զինամթերք։ Փաթեթը կներառի Stinger հրթիռներ և հրետանու զինամթերք։
Շվեդիան հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու, քան նախորդը։ Նա հիշեցրել է, որ Կիևի աջակցության իններորդ փաթեթը կառավարության կողմից հաստատվել է մի քանի շաբաթ առաջ։ Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը մանրամասնել է, որ օգնության նոր տրանշը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք այլ տեսակի…
Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների և այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա: Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար: Նշվում է, որ օգնության նոր…



