fbpx
Աշխարհ

Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների և այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա:

Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար:

Նշվում է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ