նստաշրջան
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջան։ Նիստի օրակարգում 2 հարց է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին…
ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վաղը՝ հունիսի 24-ին՝ Ժամը 11:00-ին, կգումարի արտահերթ նստաշրջան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նստաշրջանը գումարվելու է Կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ընդգրկված է 12 հարց, որոնց հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը։ Ավելի վաղ նիստի մասին հայտարարել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով նշել է, որ նիստի ընթացքում լուծում կտրվի տնտեսվարողներին հուզող կարևոր խնդրի։
ՄՕԿ-ում քննարկում են գալիք նստաշրջանն առցանց անցկացնելու հարցը
Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է գալիք նստաշրջանը առցանց անցկացնելու հնարավորությունը։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ հեռարձակմամբ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ գործկոմի հերթական նիստը, հեռակա կարգով, պետք է տեղի ունենա մայիսի 14-ին, որից հետո կկազմակերպվի առցանց մամուլի ասուլիս:
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, փետրվարի 21-ից 22-ը Վիեննայում մասնակցել է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Փետրվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Մարիա Կարապետյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին: Պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ…
Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին
ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված…
Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
Հուլիսի 4-ին Կառավարության հերթակա նիստի ընթացքում որոշվեց ԱԺ-ին արտահերթ նստաշրջան առաջարկել: Կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Ադրբեջանցի գործընկերներ, մենք մեղավոր չենք, որ դուք կոռումպացված և ավտորիտար պետության ներկայացուցիչներ եք. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ով Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է ԵԽԽՎ նստաշրջանին, քիչ առաջ ելույթ է ունեցել հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» վերտառությամբ զեկույցի վերաբերյալ: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի զեկուցող, տիկնայք և պարոնայք, Նախևառաջ թույլ…
ԵԽԽՎ նիստին հակադարձում ենք ադրբեջանական ստահոդ հայտարարություններին. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ով այս պահին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է ԵԽԽՎ նստաշրջանին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) շրջանակներում: Այսպիսով, երեկ և այսօր ադրբեջանցիների մասնակցությամբ…
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի նստաշրջաններին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հրավերով ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Սերոբ Անտինյանը 2019 թ. մայիսի 20-23-ը մասնակցել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու մասին» 1970 թ. կոնվենցիայի Անդամ պետությունների հինգերորդ և Օժանդակ կոմիտեի յոթերորդ նստաշրջաններին։ Հայաստանն անդամակցում է…
Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԽ-ի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին․ «Պարոն նախագահ, Պարոն գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին Յագլանդին իր մանդատի ընթացքում գործադրած անխոնջ ջանքերի և այս Խորհրդի ապագային միտված մեծ տեսլականի համար:…
Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով
7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով: 132 պատգամավորից կարողացան գրանցվել միայն 120-ը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքից ընտրված Կնյազ Հասանովը նշեց. «Այն պատգամավորները, որոնք չեն գրանցվել, քարտուղարությունն այդ հարցերը կլուծի»:














