շախմատիստներ

  • Արոնյանն աշխարհում 4-րդ լավագույն շախմատիստն է

    Արոնյանն աշխարհում 4-րդ լավագույն շախմատիստն է

    FIDE-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների թարմացված ցուցակը։ Դրանում ընդգրկված է Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 3 շախմատիստ։ Առաջատարը Լևոն Արոնյանն է, ով լավագույնների ցանկում 4-րդն է՝ 2782 գործակցով։ Լավագույնների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանն (75-րդ տեղ) ու Հրանտ Մելքումյանը (99-րդ տեղ)։ Հիշեցնենք, որ Արոնյանը ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում է։

  • Հայ շախմատիստները հաղթել են Prochess լիգայում․ Հայկ Ազիզբեկյան

    Հայ շախմատիստները հաղթել են Prochess լիգայում․ Հայկ Ազիզբեկյան

    Շախմատիստ Հայկ Ազիզբեկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեր հայ արծիվները հաղթեցին շախմատի Prochess լիգում հաղթելով ամենահզոր ամերիկյան թիմին և հռչակվեցին չեմպիոն։ Կեցցե՛ք տղերք»:

  • Հայաստանը երկրորդ խաղում ևս հաղթեց հույներին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

    Հայաստանը երկրորդ խաղում ևս հաղթեց հույներին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

    Այս օրերին շարունակվում է Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն էր: Առաջին խաղում հայ շախմատիստները հաղթանակ տարավ 4,5-1,5 հաշվով: Երկրորդ խաղում նույնպես մեր շախմատիստները հաղթանակ տարան, այս անգամ 3,5-2,5 հաշվով: Իրենց պարտիաներում առավելության հասան Լևոն Արոնյանը, Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորները, իսկ Էլինա Դանիելյանը նորից պարտություն…

  • Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում

    Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում

    Գյումրին ներկայացնող շախմատիստները Գյումրու քույր քաղաք Կրագերոյից (Նորվեգիա) արդեն երկրորդ անգամ հրավեր են ստացել մասնակցելու Կրագերո Ռեզորտ Չեսս 2020 միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու համար Կրագերո են մեկնել միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Սյուզաննա Առաքելյանը: Մրցաշարն անցկացվում է երկու խմբերով: A մրցաշարին մասնակցում…

  • Աշխարհի Գավաթ. հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

    Աշխարհի Գավաթ. հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

    Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից:…

  • Լևոն Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Altibox Norway Chess 2019 մրցաշարում

    Լևոն Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Altibox Norway Chess 2019 մրցաշարում

    Նորվեգիայում անցկացվում է Altibox Norway Chess 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են ուժեղագույն շախմատիստները Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դինգ Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Յու Յանգին: Մրցաշարում Լևոն Արոնյանը հաջող է հանդես եկել: Նա հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին, Ալեքսանդր Գրիշչուկին, Յու Յանգիին,…

  • Հայ 6 գրոսմայստեր կմասնակցի Աէրոֆլոտ Օփենին

    Հայ 6 գրոսմայստեր կմասնակցի Աէրոֆլոտ Օփենին

    Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի կունենա ավանդական Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցեն 11 շախմատիստ: Մասնակիցների թվում է հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Աէրոֆլոտ Օփենը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A մրցաշարում 78 մասնակիցներից 58 կրում են գրոսմայստերի տիտղոս: Այս տարի…