Շահումով խաղեր
Կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդը․ նախագիծ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո- կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները…
Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում, «Վիճակախաղերի մասին» օրենքում և «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հարկային բեռի ավելացումն է: «Առաջարկվում է, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 միլիոն…
Կսահմանափակվի շահումով խաղերի և խաղատների գովազդը
«Գովազդի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ըստ այդմ՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ…
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվին Բետ»-ի պատասխանատուների հետ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները մայիսի 29-ին հանդիպել են «Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուների հետ: Ընկերության աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքն են հայտնել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի առնչությամբ՝ փակելով Բաղրամյան պողոտան ու հավաքվելով խորհրդարանի մոտ:…




