շապիկ
Քարդաշյանն՝ հանրահայտ Sports Illustrated Swimsuit ամսագրի շապիկին
Քիմ Քարդաշյանը զարդարել է հանրահայտ Sports Illustrated Swimsuit ամսագրի մայիսյան համարի շապիկը։ Այս մասին գրել է Daily Mail-ը: «Մենք նկարահանել ենք կադրերը հունվարին, և այնքան դժվար էր սա գաղտնի պահել: Մենք ֆոտոշարք արեցինք աշխարհի իմ սիրելի վայրերից մեկում՝ Դոմինիկյան Հանրապետությունում։ Ինձ համար պատիվ է լինել այս ամսագրի շապիկին։»,- գրել է Քարդաշյանը։ https://www.facebook.com/KimKardashian/posts/558676045627892
Ռեալի 1902թ. մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, հասավ Նիկոլ Փաշինյանին
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Մադրիդի Ռեալի 1902 թվականի մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ վերջապես հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա էն մայկեն ա, որ Սերխիո Ռամոսը ստորագրելուց հետո չէր ուզում վերադարձնել»: https://www.facebook.com/photo.php?fbid=959351014407857&set=a.142953409380959&type=3&theater
«People»-ն ընտրել է տարվա ամենագեղեցիկ կնոջը
Ամերիկյան «People» ամսագիրը հատուկ թողարկման «The Beautiful Issue» շապիկի վրա զետեղել է դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Գարների լուսանկարը: Շապիկը հրապարակվել է պարբերականի ինստագրամյան էջում: Հրապարակման մեջ նշվում է, որ «հրաշալի դերասանուհի, ակտիվիստո և երեք երեխաների մայր Գարներն ամեն օր իր ավանդն է ներդնում աշխարհն ավելի լավը դարձնելու համար»:




