G. Kero Paris. Արվեստ հագուստի տեսքով

Ամենադիտվածներ

G. Kero Paris. Արվեստ հագուստի տեսքով

Մարգարիտ Բարտերոտը G. Kero ֆրանսիական բրենդի ստեղծողն է։ 33-ամյա Մարգարիտը նկարիչ է և հանկարծակի է ընտրել հագուստի դիզայնի ուղին։ Սովորելով նկարչություն՝ նա լիովին ազատ չէր զգում իրեն։

Դասախոսները միշտ սահմանափակում էին նրան օրենքներով և տարբեր կաղապարների մեջ դնելով։ Մարգարիտը զգում էր, որ իր մեջ կրակ է վառվում՝ նա շատ ասելիք ունի և պետք է անպայման այդ ամենն արտահայտի։

Այսպիսով, նա սկսեց զբաղվել հագուսներ ստեղծելով իր կողմից նախագծած պրինտերի օգնությամբ։ Ամենը սկսվեց նրա եղբոր Բրազիլիայում գտնվելու ընթացքում օրիգինալ շապիկ փնտրելուց և չգտնելուց։ Մարգարիտն անիմացիա էր սովորում Բելգիայի Լակամբրե արվեստի դպրոցում: Եղբայրը որոնումներից հետո որոշեց խնդրել Մարգարիտին նկարել պատկերներ՝ շապիկի վրա տպելու համար։ Արդյունքը Մարգարիտին շատ ոգևորվեց: Դա այն հնարավորությունն էր, որը նրան կօգներ մտնել իրական աշխարհ: Նա որոշեց լքեց դպրոցը և սկսեց նկարել շապիկների վրա։ Շապիկները հիմնականում պահանջված էին իր երաժիշտ ընկերների շրջապատում։

Այնուհետև նա, եղբայրը և իր ընկերներից մեկը հիմնեցին G. Kero բրենդը։ Բրենդի անունը հիմնված է Մարգարիտի մականվան վրա։ Այժմ տեսականիում շապիկներից բացի առկա են նաև վերնաշապիկներ, բաճկոններ, բոթասներ, կիսաշրջազգեստներ։

Պրինտերները շատ հետաքրքիր և համարձակ են։ Օրինակ՝ Կամասուտրայի շարքը ունի, որը արված է շատ նրբաճաշակ ձևով, ինչպես նաև Դեվիդ Բոուի (Մարգարիտի ամենասիրելի երգիչներից մեկը) շարքը։

Պրինտերից կարելի է հասկանալ, որ դիզայները մեծացել է Ֆրանսիայի հարավում։ Նկարներում հիմնականում ներկա են ծովային մթնլորոտը, արևը, մերկ/կիսամերկ մարմինները և վառ գույներ։ Ըստ Մարգարիտի վառ հագնվելիս էլ կարելի է ունենալ էլեգանտ և նրբաճաշակ տեսք։

Այս հագուստները տալիս են ազատության, հարմարավետության, ուրախության և արվեստի զգացում։

Աննա Մարտիրոսյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();