Շառլ Ազնավուր

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհյուրընկալի Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգ

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհյուրընկալի Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգ

    Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 25-ին տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

  • Շառլ Ազնավուրի արձանի բացումը նախատեսված է 2025 թվականի մայիսի 22-ին

    Շառլ Ազնավուրի արձանի բացումը նախատեսված է 2025 թվականի մայիսի 22-ին

    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ մեծանուն արվեստագետ և շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2025 թվականին, իսկ արձանի բացման արարողությունը նախատեսված է մայիսի 22-ին։ Այս ամսաթիվը պատահական չէ, քանի որ այն համընկնում է Ազնավուրի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունների ավարտին։ Արձանի պատրաստման պայմանագիրը արդեն կնքված է, իսկ համապատասխան ֆինանսավորումն ապահովվել է 2024 թվականի բյուջեով։ Արձանի տեղադրման…

  • AZAT MARD. Լոնդոնից Երևան – Հայ երիտասարդության ամենապահանջված բրենդը

    AZAT MARD. Լոնդոնից Երևան – Հայ երիտասարդության ամենապահանջված բրենդը

    AZAT MARD բրենդը, որը հիմնադրվել է Լոնդոնում, դարձել է հայկական նորաձևության ամենապահանջված և ազդեցիկ բրենդներից մեկը: Այս բրենդի հիմնադիրները՝ Գարեն Չոբանյանը և Նեյլ Մալհոտրան, հայ մշակույթի վրա հենված յուրօրինակ մոտեցմամբ ստեղծել են նորաձևության ապրանքներ, որոնք խիստ մեծ հետաքրքրություն են առաջացնում ամբողջ աշխարհում։ AZAT MARD անվանումը՝ «ազատ մարդ», ընդգծում է ազատության և ինքնադրսևորման արժեքները, որոնք դարձել…

  • Հայտնի է` Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում

    Հայտնի է` Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում

    Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը,…

  • Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշեր

    Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշեր

    Փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվել է հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշերի թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես եկել Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում…

  • Բուլղարիայում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը

    Բուլղարիայում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը

    Վառնայի «Սոյեդինենիե» հրապարակում հանդիսավորությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Orer.eu-ի տեղեկացնում է, որ հուշարձանի բացման նախաձեռնության հեղինակները «Ազնավուր» հիմնադրամն և Հայ բարեգործական ընդհանուր միության Վառնայի գրասենյակն են։ Հուշարձանի հեղինակը բուլղարացի քանդակագործ Կրասիմիր Անգելովն է։ Հանդիսավոր ձեռնարկին ելույթներով հանդես են եկել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի կցորդ Իվա Դիկովան, Բուլղարիայի…

  • Շառլ Ազնավուրի որդին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան

    Շառլ Ազնավուրի որդին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան

    Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրն ու իր ընտանիքը տեղափոխվել են Հայաստան բնակության։ Այս մասին լրագրողներին ասել է Նիկոլայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը։ «Մենք արդեն տեղափոխվել ենք, Հայաստանում ենք ապրում», – ասել է նա։ Իսկ Նիկոլա Ազնավուրը նշել է, որ Գյումրին իրենց ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի ու նրանք ուրախությամբ են գալիս այնտեղ։ Նիկոլան հավելել է նաև,…

  • Աշխարհն առանց Ազնավուրի․ անցյալ տարի այս օրը շանսոնյեն հեռացավ կյանքից

    Աշխարհն առանց Ազնավուրի․ անցյալ տարի այս օրը շանսոնյեն հեռացավ կյանքից

    Լրացավ 1 տարին, ինչ լեգենդար շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը այլևս մեզ հետ չէ: Նա կյանքից հեռացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում: 1 տարի առաջ ցավալի լուրն անմիջապես տարածվեց ողջ աշխարհում: Այդ մասին գրում էին միջազգային խոշոր պարբերականները: Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին «Հաշմանդամների պալատում»: Ներկա են եղել…

  • Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան

    Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան

    ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։ Համերգին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն…

  • Շառլ Ազնավուրի թոռնիկը այսօր դառնում է մեկ տարեկան

    Շառլ Ազնավուրի թոռնիկը այսօր դառնում է մեկ տարեկան

    Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, հարցազրույցներից մեկի ընթացքում պատմել էր, որ որդուն անվանել է նախապապերի պատվին. փոքրիկի անունը Միսակ է։ Փոքրիկը մեկ տարեկան է դարձել, և Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը, Instagram-յան էջում հրապարակել է փոքրիկի լուսանկարը։ «Շնորհավորում ենք մեր որդուն՝ Միսակին, նա մեկ տարեկան է»,- լուսանկարը մակագրել է նա։ Հիշեցնենք՝ Քրիստինա Սարկիսյանը ծնվել…

  • Նիկոլա Ազնավուրը միացավ AraratChallenge նախաձեռնությանը:

    Նիկոլա Ազնավուրը միացավ AraratChallenge նախաձեռնությանը:

    Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, միացել է #AraratChallenge նախաձեռնությանը: Հիշեցնենք՝ երեկ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը: https://www.facebook.com/araratchallenge/videos/369205903786017/

  • Ֆրանսիացի երեխաները Ազնավուրի և Հայաստանի պատվին կատարել են Pour Toi Arménie-ն՝ նոր տարբերակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ֆրանսիացի երեխաները Ազնավուրի և Հայաստանի պատվին կատարել են Pour Toi Arménie-ն՝ նոր տարբերակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ֆրանսիական 5 (Gipsy Five) մանկական խումբը կատարել է Շառլ Ազնավուրի Pour Toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգը՝ փոփոխված տարբերակով։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկը: Երգի պրեմիերան կայացել է հուլիսի 5–ին։ Երեխաներն այդպես են որոշել հարգել մեծ շանսոնյեի հիշատակը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել նրա պատմական հայրենիքին։ Նշվում է, որ երգի վաճառքից ստացված շահույթի մի մասը…

  • Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն

    Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն

    Ֆրանսիայում հունիսի 28-ին կայանալիք աճուրդի ժամանակ կվաճառվեն Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան ուղղված սիրային նամակները: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Հայտնի է, որ շանսոնյեն շուրջ 6 տարի նամակներ է գրել 20-ամյա աղջկան, որին նա հանդիպել էր 1958-ին և սիրահարվել: Այդ ժամանակ Ազնավուրը 34 տարեկան էր և արդեն հայտնի էր իր սիրային երգերով: Շառլ…

  • Ազնավուրի հավաքածուի արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

    Ազնավուրի հավաքածուի արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

    Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում։ Սակարկությունները, որ կազմակերպել է Christie’s աճուրդների տունը, տեղի կունենան հունիսի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro թերթը։ Աճուրդի կհանվի երկու բրոնզե քանդակ։ Առաջինը ֆրանսիացի արվեստագետ Ժերմեն Ռիշյեի (1902-1959) գործն է, որն ստեղծվել է 1953-ին և պատկերում է մատադորին և ցլի գանգը։…

  • Համերգային ծրագիր՝ նվիրված Շառլ Ազնավուրի 95-ամյակին

    Համերգային ծրագիր՝ նվիրված Շառլ Ազնավուրի 95-ամյակին

    Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և «Jazzel» ստուդիան հանդես են եկել Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային ծրագրով: «Խոստովանում ենք» խորագրով երաժշտական բեմադրության ընթացքում ներկայացվել է շանսոնյեի հանրահայտ 22 ստեղծագործություն: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված համերգին ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը՝ տիկնոջ հետ: Չթաքցնելով իր հուզմունքը՝ Նիկոլա Ազնավուրը նկատել է,…