շառլ ազնավուր
Ամերիկացի Չեն Նեյթանը հաղթել է գեղասահքի կարճ ծրագրում՝ Ազնավուրի երգի ներքո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ն ներկայացնող գեղասահորդ Չեն Նեյթանը ելույթ է ունեցել տղամարդկան մենասահքում՝ կարճ ծրագրով։ Նա իր ելույթի ժամանակ օգտագործել է Շառլ Ազնավուրի La Bohème ստեղծագործությունը։ Նա 111,7 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նշենք, որ Նեյթանը գլխավոր հավակնորդներից է։ Նրա մարզիչը Ռաֆայել Հարությունյանն է։ https://www.youtube.com/watch?v=L6WObZzaEH8
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: «Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա…
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Հայաստանի սահմանային իրավիճակին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը արձագանքել է՝ Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրմանը։ Նա Facebook-ի իր էջում տարածել է Շառլ Ազնավուրի «Պատերազմի երեխաները» երգը։ Այն ներկայացնում ենք ստորև․
Ազնավուրի արվեստով բազմաթիվ հայ ու համաշխարհային սերունդներ են դաստիարակվելու. Բեգլարյան
Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Այսօր, Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակի առթիվ, Ստեփանակերտում տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման արարողությունը: Քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ֆինանսավորումը՝ ԱՀ կառավարության, որի պատվերը տրվել էր դեռ տարիներ առաջ, և…
Փարիզում Շառլ Ազնավուրի 97-ամյակին բացվել է նրա կիսանդրին
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,- միջոցառման ժամանակ այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ…
Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի…
Եվրոպայում թողարկվել է Ազնավուրի անվանական թղթադրամները (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Եվրոպայում շրջանառության մեջ է դրվել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական թղթադրամներ՝ 100 եվրո արժողությամբ։ Թղթադրամներից մեկի վրա պատկերված է Ազնավուրն ու Արարատ լեռը, իսկ մյուսում՝ Ազնավուրը, եկեղեցիներ և Էյֆելյան աշտարակը։ Սրանով Եվրոպայում և Ֆրանսիայում հավերժացվում է «ֆրանսիացի հայի» հիշատակը։
Հայերը Ֆրանսիայի ԱԺ-ի շենքի մոտ բազմամարդ հավաք են կազմակերպել
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմամարդ ակցիա է իրականացրել։ Նրանք հավաքվել են երկրի Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Հանրահավաքին մասնակցել են նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսին են՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դաշնակահար Անդրե Մանուկյանը, Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բուայեն և այլն։
Նա սեր երգեց և սեր դավանեց․ ջազ-նվագախումբը շնորհավորել է Ազնավուրի 96-ամյակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը շնորհավորել են մեծ շանսոնյեի ծնունդը՝ կատարելով նրա «Je t’attends» երգը։ «Նա ապրեց սիրով. Սեր երգեց և սեր դավանեց Սիրո ձայն` սիրող ձայն», – գրված է նվագախմբի Facebook-ի էջում։ https://www.facebook.com/armenianstatejazzbigband/videos/275504583637712/?v=275504583637712
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում արգելված ժապավենների հնգյակում է
Թուրքական Sondakika.com պարբերականը հրապարակել է այն ֆիլմերի ցանկը, որոնք արգելված են լայն ցուցադրման Թուրքիայիում։ Արգելված ժապավենների հնգյակում է հայտնվել նաև «Արարատը»՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը նկահարահանվել է 2002թ.-ին, Թուրքիայում մասնավոր հեռուստաալիքով ցուցադրվել՝ 2006թ.-ին։ Ժապավենում գլխավոր դերերից մեկը կատարել է մաեստրո Շառլ Ազնավուրը։ Ամեն դեպքում, թուրք հանդիսատեսը գտնում է արգելքը շրջացնելու…
Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով հեռարձակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշի ընթացքում հնչող երաժշտությունը։ «Երբ Նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ…»,-տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով․ այնտեղ նա մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին…