fbpx
Հասարակություն

Ազնավուրի արվեստով բազմաթիվ հայ ու համաշխարհային սերունդներ են դաստիարակվելու. Բեգլարյան

Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Այսօր, Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակի առթիվ, Ստեփանակերտում տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման արարողությունը: Քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ֆինանսավորումը՝ ԱՀ կառավարության, որի պատվերը տրվել էր դեռ տարիներ առաջ, և աշխատանքների հիմնական մասը կատարված էր արդեն անցած տարի:

Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով, որոնք սփռում են սեր, բարություն ու գեղեցիկի հանդեպ ակնածանք:

Համոզված եմ՝ Ազնավուրի արվեստով բազմաթիվ հայ ու համաշխարհային սերունդներ են դաստիարակվելու»,- գրել է Բեգլարյանը:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/4258769337494604

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ