Շենգավիթ
Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի.
Երևանում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։25-ի սահմաններում շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին և ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 135 Դ շենքի բակ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 70-ամյա…
Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան
Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի,…
Մշտադիտարկել է Շենգավիթի հանրային տրանսպորտի աշխատանքը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում դեկտեմբերի 28-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 9 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված…
ՔՏՀԱ տեսուչները վերահսկողությունը են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը նոյեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ «Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց: Արդյունքում 3 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն։ Խախտումները վերաբերել են վարորդների…
Դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ «Դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում՝ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ տեսչական մարմինները հայտնաբերել են 5 խախտում ՔՏՀԱ մարմինը մշտադիտարկել է Կենտրոնում և…
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Շենգավիթի հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը: «ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել…
Շենգավիթի մարզադպրոցի կտուրի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտին
Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին տեղեկանում ենք մարզադպրոցի Facebook-ի էջից։ Նշվում է, որ այս մարզադպրոցի ստեղծման օրվանից այս նախագիծն ամենամեծ ներդրումային ծրագիրն է եղել պետության կողմից։
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում են այսօր ստուգայցեր իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները։ «Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակվում են։ ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում ՍԱՏՄ-ն ստուգայցեր…
Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտելու մասին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտելու մասին: «Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր…
ՔՏՀԱ տեսչական մարմինը ուժեղացված հսկողություն է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում
Սեպտեմբերի 1-ին ՔՏՀԱ-ն հաղորդել է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ «Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր…
ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգումները
Օգոստոսի 21-ին ՍԱՏՄ-ը հայտնել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ «Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում։ Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ…
Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը 550 հազար քմ է
Հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը շուրջ 550 հազար քմ է: «Նորագավիթ 1-ին փողոցը թաղամասի հիմնական ճանապարհն է. այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզ: Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանն սկսել էր դեռ…
Բուսական յուղ վաճառող ընկերությունը խոշոր չափերի գումար է յուրացրել
Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությանը ռուսական «Южныи Полюс» ընկերությունից բուսական յուղ ձեռք բերելու նպատակով info@kr-maslo.ru կայքի միջոցով կնքել է…
Սոցապ նախարարությունում ընդունել են արցախցի գործընկերներին
Հուլիսի 1-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։ Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատմումն ու հասցեական…
Դատարանի և Դատախազության միջև անհամաձայնություն է առաջացել՝ Քոչարյանի պատգամավորի թեկնածու լինելու հետ կապված
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում է տվյալ գործի քննությանը, դա վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանի կարգավիճակին։ «Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի…