fbpx
Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի.

Երևանում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։25-ի սահմաններում շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին և ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 135 Դ շենքի բակ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 70-ամյա Ե․ Ե․-ն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել, նետվելով 5-րդ հարկից։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ