շինհրապարակ
Տեղի է ունեցել ավտովթար․ պատճառը եղել է շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը
Այսօր՝ ժամը 01:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար։ Այս մասին տեղեկացնում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից: Ավտովթարի պատճառը եղել է հոսանքի մալուխներ իրականացնող ընկերության կողմից շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը: Ավտովթարի հետևանքով 18-ամյա վարորդը տեղում մահացել է, ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ Կազմվում է արձանագրություն՝ շինարարին վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության…
Կարմիր շուկայում կընդլայնվի բնակարանաշինության ծրագիրը. ԱՀ նախագահն այցելել է շինհրապարակ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Նախագահը նախևառաջ եղել է պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում, որտեղ ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 140 առանձնատների տեղադրման աշխատանքները, հետաքրքրվել շինարարության ընթացքով ու բնակարանային կարիքներով։…
Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․ «Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։ Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի…
Վարչապետի՝ Կոտայքի մարզ կատարած այցը՝ լուսանկարներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի…
Նախարարն այցելել է օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակ։ Նա այնտեղից հանդես է եկել ուղիղ եթերով։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158354329018501/
Դժբախտ պատահար Երևանում գտնվող շինհրապարակում. կա տուժած
Մարտի 10-ին, ժամը 16:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:…
Երևանում շինհրապարակների կազմակերպման ժամկետային սահմանափակում կլինի
Երևանում, շինհրապարակի կազմակերպման պահանջը գործնականում հանգեցնում է դեպքերի, երբ շինարարությունն սկսելուց ամիսներ առաջ ձևավորվում է շինհրապարակը՝ անհարկի խոչընոտելով երթևեկությանը և հետիոտնային շարժը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ ներկայացնելով այդ հարցը կարգավորող որոշման նախագիծ: Ըստ դրա՝ առաջարկվում է շինարարական հրապարակի կազմակերպման ժամկետային սահմանափակում, այսինքն թույլ…
Նորոգվող ճանապարհների որակն առաջնային է համարվում. Շիրակի մարզպետարան
«ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։ Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի Մանուշյան-Կոշտոյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածից, Խ.…








