շինություններ

  • Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Երևանի ինքնակամ շինությունների խնդրին: Նա հայտնեց, որ Կառավարությունը նոր կարգավորումներ է մտցնելու, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը, հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ «Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և մասնավորապես Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի…

    Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա
  • Հուլիսի 14-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանվելու են: «Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության և մշակույթի 11 հուշարձան։ 2020 թ. արժևորվել և…

    Ֆիրդուս թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանվելու են. ԿԳՄՍՆ
  • Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամփոփել է երեկվա՝ շինությունների քանդման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Մարության Facebook-ի էջից, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։ «Հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն», – գրել է քաղաքապետը: Նա նշում է, որ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաև Էրեբունիում, Նոր Նորքում,…

    Մարությանն ամփոփել է շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին։ «Ապօրինի շինություններ քանդվում են ոչ միայն Աջափնյակում: Լուսանկարները Էրեբունիից են՝ Մուրացան 114/3 և Էրեբունի 28 շենքերի մոտ: Ընդ որում՝ քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում, համատեղ ուժերով: Իսկ հղմամբ Նոր Նորքում իրականացվող քանդման աշխատանքներ են»: Ավելի վաղ ապամոնտաժման…

    Երևանում իրականացվում է ապօրինի շինությունների ապամոնտաժում
  • ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ և վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից և «Սևան»…

    Սևանի էկոլոգիական գոտում գտնվող 110 շինության առկայության դեպքով քրգործ է հարուցվել
  • Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020 թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Զեկույցում ամփոփված են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային…

    ԱՀ ՄԻՊ-ը նոր զեկույց է ներկայացրել քաղաքացիական անձանց սպանության դեպքերի մասին
  • Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում…

    Ստեփանակերտում հրթիռակոծությունից ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններ ու խանութներ
  • Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը: Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Մասնավորապես, զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված…

    Արցախի ՄԻՊ-ը թարմացրել է իր միջանկյալ զեկույցը՝ դրանում ավելացնելով վերջին օրերի դեպքերը
  • Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այս ընթացքում ադրբեջանական կողմը հայկական կողմում 5800 մասնավոր գույք է վնասել, խոսքն անշարժ գույքի մասին է, 520 շարժական գույք՝ մասնավորապես մեքենաներ, 960 ենթակառուցվածքներ՝ արտադական կամ հանրային նշանակության օբյեկտներ: «Հատկապես հոկտեմբերի 3-ից սկսած Ադրբեջանը սկսել է թիրախավորել մեր ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էլեկտրականության մատակարարման ցանցը: Իրենց հաջողվել է…

    Տասնյակ միլիոնների վնաս է հասցվել Արցախի բնակավայրերին․ Արտակ Բեգլարյան
  • ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N 16-ով…

    ՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ռեդ Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում
  • Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ այսօր բավական ծանր օր ենք ունեցել: «Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։…

    Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում. Հ․ Չոբանյան
  • Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ այս ամառ՝ լճի «ճահճացումից» հետո։ Հուլիսի 18-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման…

    Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ․ Fip
  • Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է ապօրինի կառուցված երկու շինություն։ Զոհվել է 19 մարդ։ Հաղորդվում է 8 տուժածի մասին, որից 3-ը հիվանդանոցում են։ Այս մասին հայտնում է Brasil պորտալը։ Եվս 5 մարդ անհետ կորած է։ Փրկարարները փլատակներում որոնում են նրանց։ Փլուզման պատճառների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այդ շրջանը սաստիկ տուժել էր անձրևներից։

    Ռիո դե Ժանեյրոյում շինություններ են փլուզվել․ կան զոհեր
  • Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր։ Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ՝ Տանյա Արզումանյանը։ Հայաստանում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է: «Շենքերի անձնագրավորման գործողությունը…

    Հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն