fbpx
Արցախ

Տասնյակ միլիոնների վնաս է հասցվել Արցախի բնակավայրերին․ Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այս ընթացքում ադրբեջանական կողմը հայկական կողմում 5800 մասնավոր գույք է վնասել, խոսքն անշարժ գույքի մասին է, 520 շարժական գույք՝ մասնավորապես մեքենաներ, 960 ենթակառուցվածքներ՝ արտադական կամ հանրային նշանակության օբյեկտներ:

«Հատկապես հոկտեմբերի 3-ից սկսած Ադրբեջանը սկսել է թիրախավորել մեր ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էլեկտրականության մատակարարման ցանցը: Իրենց հաջողվել է որոշ տեղերում մարդկանց զրկել էլեկտրամատակարարումից, գազամատակարարումից, հաղորդակցությունից: Տասնյակ միլիոնների վնաս է հասցվել», – ասել է Բեգլարյանը և հավելել, որ որոշ տեղերում պետական մարմիններն ու մատակարարները կարողացել են վերականգնողական աշխատանքներ իրականացնել։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ թիրախավորվել են նաև ճանապարհները, կապուղիները՝ բնակչությանն արտաքին աշխարհի հետ կապից զրկելու համար: Թիրախավորվել են նաև գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, խանութներ, սննդի օբյեկտներ և այլն:

«Նանց թիրախավորման տակ են եղել նաև հանրային նշանակության օբյեկտներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի կենտրոններ: Թիրախավորվել է նաև եկեղեցին, որը մի քանի ժամ հետո երկրորդ անգամ եմ խփել: Հարվածային ԱԹՍ են տեսել լրագրողները, ակնհայտ է, որ նպատակային են խոցել», – հավելել է Արցախի ՄԻՊ-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ