Շիրակի մարզ
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից
Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր: Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը: Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է,…
ՃՏՊ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
Օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հոլոս Մ. ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի…
Կառավարության որոշմամբ Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի
Օգոստոսի 29-ին գումարված հերթական նիստի ընթացքում Կառավարությունը որոշեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի…
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել
Սույն թվականի օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին…
Ավարտվեց գյումրեցի կնոջ 2018-ին տեղի ունեցած սպանության նախաքննությունը
Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով…
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարն ընդլայնել է աշխարհագրությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօրեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: Որոշ տեղեկություններով, այստեղ անհամեմատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր: Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»:…
ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է անվճար դասընթաց
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Մասնակցել ցանկացողներն Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) անհրաժեշտ փաստաթղթերը (ինքնակենսագրական (CV), անձնագրի լուսապատճեն (scan) և…
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել նախապատրաստական դասընթացների հետ կապված
Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:…
Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել
Կայծակից մահվան դեպք է գրանցվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում: Համագյուղացիներ՝ 65 ամյա Վանիկ Մելքոնյանն ու Գևորգ Սահակյանը գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։ Կայծակից ու անձրևից փորձել են պատսպարվել տարածքում գտնվող լքված նախկին ենթակայանում, որի մուտքի մոտ կանգնած են եղել, երբ ուժեղ կայծակը…
ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատազրկման վայրեր
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր: Մասնավորապես, այցեր են իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, Արթիկի, Գյումրու և Թալինի ձերբակալվածների պահման վայրեր և ոստիկանության բաժիններ, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են ազատությունից զրկված…
Քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Շիրակի մարզային քննչական վարչության շենքի բացման արարողությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային…
«Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանն աշխատակիցների հանցավոր աջակցության փաստով քրգործեր են հարուցվել
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված…
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 21-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական…
ՀՀ վարչապետի ելույթը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին
Գյումրիում այսօր մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումը: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովին վարչապետը հանդես է եկել ելույթով: Ելույթը՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/907187619659023/?notif_id=1563613954697865¬if_t=live_video_explicit
ՀՀ ոստիկապետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ,…















