շիրակ
Գյումրու փողոցում գտնված նորածնի վիճակը կայունանում է, մայրը դեռ չի գտնվել
Գյումրու փողոցում գտնված նորածինը դեռ Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ մասնագետների՝ երեխայի վիճակն աստիճանաբար կայունանում է: Երեկ ջերմություն է ունեցել, այսօր չունի: «Եթե վերջնական համոզվենք, որ էլ չի ջերմում ու քաշ է ավելացնում, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկին կտեղափոխենք»,- մեր զրույցում ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:30-ի…
Շիրակը Բարձրագույն խմբում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել․ հայտարարություն
«Շիրակ» Ֆուտբոլային ակումբը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է իր գործենությունը և մեր թիմը հայտ է ներկայացնելու մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը։ «Շիրակի» մանկապատանեկան թիմերն էլ կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի տարբեր տարքային առաջնություններում, որտեղ վերջին տարիներին մեծ…
Շիրակը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը
ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր…
Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի ևս 2 դեպք է արձանագրվել
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ, հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ: Իսկ այսօր ևս երկու մարդու մոտ նույնն ախտանշաններն են հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։ ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի,…
Փյունիկում, Ուրարտուում, Արարատ-Արմենիայում ու Շիրակում հանդես եկած ֆուտբոլիստը տեղափոխվել է Արարատ
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում: Նշվում է, որ ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և…
Դատախազությունն արձանագրել է ապօրինի անտառահատումների դեպքեր Արփի լիճ ազգային պարկում
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի…
Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ է բացվել
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Այս մասին…
Ժամանակավորապես դադարեցվելու է մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43 սեփական տներ, 11:00-17:00 Ուլնեցի 3 փակ. 1-6 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի 1 փակ. 1-6 շենքեր, Ուլնեցի 2 փակ. 1-6 շենքեր և հարակից ոչ…
Կողաշրջվել է պայամանագրային զինծառայողի մեքենան․ տուժել է 6 մարդ․ ՔԿ
2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական…
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն
Ուշադրություն Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում…
Սեմինար-իրազեկում ԱԱՏՄ-ի կողմից
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վանաձորի ԲԿ-ում սեմինար-իրազեկում են իրականացրել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները։
Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինաշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շարունակվում են շինարարարական աշխատանքները Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում:
Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հունիսի 10-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի…
Քաղաքացիական պայմանագիրը Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնքում էր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում էր։ Քաղաքացիական պայմանագրին Ախուրյանում ընդունել են մեծ ոգևորությամբ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1592171590986942
Ջրաձորի, Հողմիկի ղեկավարները համայնք հողերը դիրքի չարաշահմամբ վարձակալության են հանձնել
Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Մեղադրանք է առաջադրվել Ջրաձոր և Հողմիկ համայնքի ղեկավարներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից մանրամասնելով. Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված…














