Սպորտ
12:42 30/06/2021

Փյունիկում, Ուրարտուում, Արարատ-Արմենիայում ու Շիրակում հանդես եկած ֆուտբոլիստը տեղափոխվել է Արարատ

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։

Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում:

Նշվում է, որ ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ակումբներում:

Դարբինյանի բախտ է վիճակվել նաև հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ