Շիրակ

  • Արտակ Դաշյանը որակազրկվել է 2 խաղով

    Արտակ Դաշյանը որակազրկվել է 2 խաղով

    Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Օրակարգում ընդրգկված էր նաև Արտակ Դաշյանի պահվածքի վերաբերյալ հարցը, ով «Շիրակ» – «Ուրարտու» խաղի ժամանակ հայհոյել էր մրցակցին ու հեռացվել խաղադաշտից։ Որոշում կայացվեց «Ուրարտուի» ֆուտբոլիստին որակազրկել 2 խաղով, իսկ ակումբին տուգանել 250 000 ՀՀ դրամով։ Նիստի արձանագրությանն…

  • Շիրակն ու Արարատը մեկնարկեցին հաղթանակներով

    Շիրակն ու Արարատը մեկնարկեցին հաղթանակներով

    Օգոստոսի 2-ին մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Առաջին երկու խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ «Շիրակ»-«Ուրարտու» 3:1 (2:0) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Արտյոմ Գևորգյան, 25, Մորի Կոնե, 45, 59 («Շիրակ»), Եվգենի Կոբզար, 71 («Ուրարտու») «Արարատ»-«Երևան ՖԱ» 1:0 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլը՝ Դավիթ Խուրսիձե, 60 Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական…

  • Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել

    Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել

    Կայծակից մահվան դեպք է գրանցվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում: Համագյուղացիներ՝ 65 ամյա Վանիկ Մելքոնյանն ու Գևորգ Սահակյանը գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։ Կայծակից ու անձրևից փորձել են պատսպարվել տարածքում գտնվող լքված նախկին ենթակայանում, որի մուտքի մոտ կանգնած են եղել, երբ ուժեղ կայծակը…

  • ԵԿՄ նիստի ժամանակ հանկարծամահ է եղել աշխատակազմի ղեկավարը

    ԵԿՄ նիստի ժամանակ հանկարծամահ է եղել աշխատակազմի ղեկավարը

    Շիրակի մարզի Երկրապահ Կամավորական միության արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։ Այս մասին հայտնել է ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը: Նրա խոսքով՝ մինչև նիստի մեկնարկը Համբարձում Ասատրյանն իրեն լավ է զգացել, սակայն մեկնարկից մոտ 15 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և…

  • «Շիրակ» սուպերմարկետում պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք է հայտնաբերվել

    «Շիրակ» սուպերմարկետում պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք է հայտնաբերվել

    Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ»…

  • Դատախազությունը Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրգործն ուղարկել է ՀՔԾ

    Դատախազությունը Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրգործն ուղարկել է ՀՔԾ

    2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս: Դրանց հիման…

  • Սուրեն Պապիկյանը հետևել է կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքներին

    Սուրեն Պապիկյանը հետևել է կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքներին

    Հուլիսի 24-ին Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզեր կատարած այցի շրջանակներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին՝ մասնավորապես կանգ առնելով Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75, Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83, Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր ճանապարհահատվածներում, որոնք վերականգնվում են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մ3 (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական…

  • Մարդասիրական օգնություն՝ Շիրակում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

    Մարդասիրական օգնություն՝ Շիրակում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

    ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հուլիսի 23-ին հյուրընկալվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում, որտեղ նրան ընդունեցին նախագահ Մխիթար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Ինչպես տեղեկացնում են Հայկական կարմիր խաչի ընկերությունից, հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետը տեղեկացվեց, որ Շիրակի մարզում այս տարի հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր…

  • Տեսուչը բռնվել է «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Տեսուչը բռնվել է «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Արթիկի բաժինների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ…

  • Շիրակի բիզնես համաժողովից ունեմ դրական և բացասական զգացողություններ․ Սոֆյա Հովսեփյան

    Շիրակի բիզնես համաժողովից ունեմ դրական և բացասական զգացողություններ․ Սոֆյա Հովսեփյան

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն Facebook-ի էջում գրել է․ «Երեկ Շիրակի բիզնես համաժողովից ունեմ դրական և բացասական զգացողություններ միաժամանակ։ 1.Ներկայացված էր շուրջ 50 արտադրող կազմակերպություն, բոլորը յուրահատուկ և չկրկնվող։ Այն դեպքում, որ շատ ընկերություններ էլ’ հայտնի և անհայտ, ներկայացված չէին։ 2. Կար լիքը բիզնես գաղփարներ, որոնք սպասում էին ներդրումների։ 3. Մի շարք արտադրատեսակներից…

  • Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

    Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

    Կառնուտ բնակավայրում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգման աշխատանքներ են կատարվում դպրոցում, իսկ սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ շրջել է շինօբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետև մարզային իշխանությունները եղել են մի շարք ցանքատարածքներում: Ախուրյանի շրջանի բնակավայրերում 70-100 տոկոսով տուժել են հիմնականում հացահատիկի ցանքերը, որոնք վերականգնման ենթակա չեն,…

  • Ռազմական ոստիկանները օդանավակայաններում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն

    Ռազմական ոստիկանները օդանավակայաններում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ամառային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

  • Ոստիկանական բաժիններ են տարվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»․ ուժեղացված ծառայություն Շիրակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ոստիկանական բաժիններ են տարվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»․ ուժեղացված ծառայություն Շիրակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք Շիրակի ոստիկանների ծառայության արդյունքը։ Ուժեղացված ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով կազմվել են 70 պարեկախմբեր։…

  • Պլանային ջրանջատում Շիրակի մարզում հունիսի 20/21-ին

    Պլանային ջրանջատում Շիրակի մարզում հունիսի 20/21-ին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Արևիկ, Այգաբաց,Ազատան, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ Քեթի գյուղերի, Քեթիի զորամասի և «Կանաչ Կիրճ» ռեստորանային համալիրի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…

  • Այս տարի շիրակցի 570 երեխաներ կմեկնեն ամառային ճամբար

    Այս տարի շիրակցի 570 երեխաներ կմեկնեն ամառային ճամբար

    Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Շիրակի մարզի 7-13 տարեկան դպրոցականների ամառային հանգիստը կկազմակերպվի Հանքավանի «Արագած» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներում: Այս տարի երեք հերթափոխով հանգստի կմեկնեն 570 երեխաներ: Այսօր առաջին հերթափոխով ճամբար են մեկնել 95 դպրոցականներ, նրանց ճանապարհել ու բովանդակալից հանգիստ է մաղթել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նշենք, որ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր ընդգրկվում…